Ծառայության ժամկետը կարելի է կրճատել և դարձնել նույնիսկ մեկ տարի, բայց դա պետք է լինի հիմնավորված։
Բանակից հեռու պատահական երկու մարդ, ելնելով ներքաղաքական լարված վիճակից, ոտքի վրա որոշեցին՝ ոչ թե հունիսից, այլ հունվարից կրճատեն ծառայության ժամկետը։
Սա խոսում է նրա մասին, որ սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր։
Դավաճանությունը դարձրել են բարեփոխում․
Նահանջը՝ քաղաքականություն․
Կապիտուլացիան՝ ապագա․
Սա է երկրի հակառակ կողմը։
Հ․Գ․ Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ծառայության ժամկետը դարձնեն վեց ամիս, սեփական աթոռից չընկնելու համար։ Սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում։
Արշակ Կարապետյան, ռազմական գործիչ, գեներալ մայոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար










