Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Տեսանյութ. Լուվրից գողացել են Եվգենյա թագուհու՝ 1354 ադամանդով և 56 զմրուխտով զարդարված թագը և այլ զարդեր

Փարիզում թալանել են Լուվրի թանգարանը։

Ոստիկանության տվյալներով՝ երեք անձինք Սենայի կողմից վերելակով մտել են թանգարանի նապոլեոնյան սրահը և 7 րոպեում տարել են Եվգենյա Գ թագուհու թագը, որն արդեն վնասված է հայտնաբերվել, ինչպես նաև թանկարժեք կախազարդ և մանյակ:

Հանցագործները եղել են դեղին բաճկոններով՝ ձևացնելով, թե բանվորներ են: Յոթ րոպե  է պահանջվել, որ դուրս հանեն թագավորական ադամանդե թագերը:  Եվգենյա թագուհու թագը, որ ոստիկանները գտել են  վնասված վիճակում, ունի  1354 ադամանդ և 56 զմրուխտ։ Ըստ նախնական վարկածի՝ դա լավ պլանավորած, պրոֆեսիոնալ գողերի ձեռքի գործն է: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ գողերը եղել են սկուտերով, թերևս ընթացքի ժամանակ էլ Եվգենյա թագուհու թագն ընկել է։

Լուվրից գողացված զարդերից մեկը կոտրված է հայտնաբերվել թանգարանի մոտակայքում. հաղորդում է Le Parisien-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ թերթի՝ գողացված զարդերը պատկանել են Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենյային։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ գողերին յոթ րոպե է պահանջվել «անգին զարդերը» գողանալու համար։