Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։

Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։

Դու փաստորեն վասալ ես։

Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։

Ռուբիկոնի մի ափին Հայաստանի ադրբեջանացման ջատագովն է, մյուսում՝ ՀՀ Անկախության հռչակագրի հետեւորդները։

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է հստակ ցույց տալ իր տեղը։

Էդուարդ Շարմազանով, քաղաքական գործիչ