Մի քանի օր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին մեծ գիտական վերլուծություն տվեցի՝ 1937 թվականին բոլշևիկները, չեկիստներն, անաստվածները փորձել են եկեղեցին պառակտել նույն թեմաներով, սակայն չեն հաջողել, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ամեն ինչ փորձել են անել։ Ոնց որ հիմա տեր արամներն են անում։ Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է։ Մեզ մոտ այսօր իրավական համակարգն այսպիսին է՝ դատավորի անունը հնչում է՝ բոլորն արդեն գիտեն, թե ինչ որոշում է սպասվում։ Բոլորը գիտեին, որ եթե Դանիելյան Արմենը կա, ուրեմն կալանքի որոշումը կա։
Էն «տուն պահող» բոլոր անաստվածները՝ քննիչները, ԱԱԾ-ականները, թող հասկական, որ տեսախցիկների առաջ են դիմակով, գնում են տուն, երեսներին տանն էլ են թքում, թող դրանով չարդարանան, թե տուն են պահում», – հավելեց նա։
Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ ժողովուրդն իշխանություններին չի ներելու եկեղեցու դեմ արշավը։