Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

Իսրայելը որոշել է կրճատել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը։

Եգիպտոսի և Գազայի միջև սահմանային անցակետը կմնա փակ. հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելի որոշման պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել բոլոր պատանդների մարմինները։

ՀԱՄԱՍ-ը նախկինում հայտարարել էր, որ բոլոր դիակները վերադարձնելու համար կարող է որոշ ժամանակ պահանջվել: Կազմակերպությունը հայտարարել էր, որ դիակների թաղման վայրերը կորել են ավերածությունների պատճառով և դժվար է գտնել դրանք: