Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։

Մարդ, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմի կանխման, թեկուզ և տեսական, հնարավորությունը, ով ժամանակին բղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ով 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցով մեկնեց Արցախ և անգամ հայտարարեց, որ «ո՞վ ասեց՝ Արցախը գերտերություն չի»,․․․ և նման այլ տեքստեր արտաբերողը հիմա դարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, բռնի տեղահանման փաստացի «մաքրազերծողը»։

Ինքը Ադրբեջանի հետ կապված հարց չունի, իրեն «հետաքրքիր չի», որ Ադրբեջանը տարբեր դրվագներով մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները, պետական մակարդակով տասնամյակներ շարունակ էթնիկ հայի դեմ ատելություն է քարոզվել, իրեն հետաքրքիր չի, որ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը ուղեկցվեց հայ կին զինծառայողի դաժան անդամահատման դեպքով, իրեն հետաքրքիր չի, որ Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար թոշակ է ստանում հիմա։

Սրանք կարևոր չեն, կարևոր չի նաև, որ այսօր Ադրբեջանի դպրոցներում քարոզվում է, որ ՀՀ-ն դա «պատմական Ադրբեջան» է, որը իրենցից «խլել» են։ Կարևոր չեն այս հարցերը, կարևորը նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է, կարևորը սեփական քայլերը կոծկելն է, կարևորը Ադրբեջանի հրահանգով հայոց պետականության գաղափարական քանդումն է։ Սրանք են իշխանության առաջնահերթությունները, իսկ Ադրբեջանի հետ կապված իրենք թեմա չունեն, չէ՞ որ հիմա «խաղաղություն» է՝ իսկ իրականում՝ անպաշտպանություն գալիք վտանգներին ընդառաջ։

Ինչպես Արցախի հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ ու ուղիղ տեքստերով ու քայլերով խոսում է իր վտանգավոր, զավթողական ծրագրերի մասին, բայց դե կարևորը՝ նախկինների հետ «չանա-չանա» տալն է․․․Հո՞ պետական պաշտպանության հարցերով չի զբաղվելու պետության կազմաքանդիչը։

Տաթևիկ Հայրապետյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական