Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վանի լքված հայկական եկեղեցին՝ Թուրքիայի մեջլիսի օրակարգում

11/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայիգիթը Վանի հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան։ Պատգամավորը ահազանգում է, որ եկեղեցու գմբեթը փլուզված է, իսկ պատերի որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։

Պատգամավորը մասնավորապես նշել է, որ Վանը ծառայել է բազմաթիվ քաղաքակրթությունների մայրաքաղաք՝ Ուրարտուից մինչև մեր օրեր։ Դամբարանները, եկեղեցիներն ու բազմաթիվ պատմական կառույցները քաղաքի մշակությաին ժառանգության մասն են կազմում ու կարևոր են նաև հավատքի ու մշակութային զբոսաշրջության տեսանկյունից։ Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դրանք չքանդվեն։

«Տեղյա՞կ եք Վանի նահանգի Իփեքյոլու շրջանում գտնվող հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու կրած վնասների մասին: Ինչո՞ւ չի կանխվում վանքի հետագա փլուզումը: Կա՞ն արդյոք որևէ կարգադրություն հայկական եկեղեցու պահպանության մասով։ Եթե այո, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցները»,- հարցադրում է արել պատգամավոր Քաչմազը՝ ակնկալելով պատասխան ստանալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյից։



Նշենք, որ հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում։ Տեղացիների շրջանում հայտնի է «Յոթ եկեղեցի» անվամբ։

Աղբյուր՝ ermenihaber.am

https://ermenihaber.am/am/culture/8699/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2020 թ. մի ամբողջ գումարտակ թշնամու դեմ մենակ թողած մայոր Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, զրկվեց նաև սպայական կոչումից

Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքը» Գաբալայի հռչակագրում. TRT haber

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքը» Գաբալայի հռչակագրում. TRT haber

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական