Կիրակի, 26 Հուլիս, 2026

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞-5

Ասում ա. «մեկը [առաջին նախագահը] ասում էր` 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով սենց էինք լուծելու… է, լուծե՜իք»:

Նախ, էնքան տգետ ա, որ չգիտի. Բուդապեշտի փաստաթղթով լուծում չի առաջարկվել, 1997-ի փաստաթղթերով է առաջարկվել, շահավետ է եղել հայերի համար, ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից: Լուծումը չկայացավ բացառապես Նիկոլ-2019 տեսակի ոչմիթիզիկանների պառճառով:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին.

– 2019-ին բանակցությունների մերժում,

– 2020-ի պատերազմում աղետալի պարտություն, 5 հազար զոհ,

– 2023-ին Արցախի ջախջախում և հայաթափում,

– 2021-2024-ին ՀՀ տարածքային կորուստներ,

– 2025 Զանգեզուրի միջանցքի հանձնում,

– խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունում,

– պայմանագրի տակ Ադրբեջանի ստորագրության բացակայություն և նորանոր պահանջներ:

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ: Է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր:

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ