Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյանուի թագավորություն այցի վերաբերյալ պնդումները:
«Ես մամուլում տեսա հաղորդագրություններ այն մասին, որ Նորին Մեծություն թագաժառանգ արքայազնը Իսրայելի պաշտոնյաների հետ հանդիպել է պետքարտուղար Պոմպեոյի վերջերս կատարած այցի ընթացքում», գրել է արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը, «Նման հանդիպում չի եղել: Միակ ներկայացուցիչները թագավորությունից և ԱՄՆ-ից էին»: