Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանութիւնը հրաժարւում է ընդունել պարտութիւնը, սկսւում են վտանգաւոր գործընթացներ. Մհեր Մելքոնjան

09/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիւմրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններից անցել է արդէն վեց ամիս, եւ քաղաքական գործընթացներն իրենց իրաւական հանգուցալուծումն ստացել են։ Սակայն, դժբախտաբար, մենք շարունակում ենք ականատես լինել մի մտահոգիչ իրականութեան՝ երբ իշխանական որոշ շրջանակներ դեռեւս չեն համակերպւում ժողովրդի յստակ արտայայտած կամքի հետ։

Երբ իշխանութիւնը հրաժարւում է ընդունել պարտութիւնը, իսկ կուսակցական շահը գերադասւում է քաղաքացու օրակարգից, սկսւում են վտանգաւոր գործընթացներ, որոնց ականատեսն ենք այսօր Գիւմրիում։

Այս ամիսների ընթացքում հետեւողականօրէն նկատւում են փորձեր՝

– Խաթարելու համայնքապետարանի կայուն աշխատանքը,

– Արգելակելու համայնքի զարգացման ծրագրերը,

– Ճնշում գործադրելու համայնքային ինստիտուտների վրայ,

– Եւ ամենասարսափելին՝ ապակայունացնելու իրավիճակը համայնքում՝ արհեստական լարուածութիւն ստեղծելով։

Սա այլեւս ոչ թէ քաղաքական անհամաձայնութիւն է, այլ՝ պետականութեան համար վտանգաւոր քաղաքական վարքագիծ։

Պէտք է յստակ ընդգծել՝ քաղաքական մրցակցութիւնը պէտք է առաջնորդուի օրէնքով եւ քաղաքացիական պատասխանատուութեամբ։ Նման ապակայունացման փորձերը ոչ միայն անտեսում են ժողովրդի ընտրութիւնը, այլեւ ապակայունացնում են պետական ինստիտուտների աշխատանքը՝ հասցնելով անմիջական վնաս համայնքի բնակիչներին։

Հետեւաբար այսօրուայ իրողութիւնը պահանջում է`

– Անմիջապէս դադարեցնել՝ որեւէ ձեւով խոչընդոտել համայնքապետարանի եւ տեղական իշխանութեան աշխատանքը,

– Զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է միտումնաւոր սրել լարուածութիւնը կամ խաթարել քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրերը,

– Ցուցաբերել քաղաքական հասունութիւն՝ յարգել ժողովրդի ընտրութիւնը եւ ծառայել բացառապէս համայնքի շահերին։

– Եւ թոյլ չտալ, որ մի ամբողջ քաղաք դառնայ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նեղ շահերի գերի։

Պարտութիւնը երբեք դիւրին չի լինում։ Բայց պարտութիւնը քաղաքական մշակոյթի բացակայութեան պայմաններում վերածւում է ապակառուցողական եւ վտանգաւոր քաղաքականութեան:

Գիւմրին ունի ընտրուած ղեկավարութիւն, որի առաքելութիւնն է՝ ծառայել քաղաքին։

Եւ այդ առաքելութեան ճանապարհին խոչընդոտելն արդէն բացարձակ անպատասխանատուութիւն է պետականութեան նկատմամբ։

Մհեր Մելքոնեան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս մարդիկ բացարձակ չեն կարողանում չեզոքացնել Ադրբեջանից եկող ռիսկերը՝ ունենալով Թրամփի միջնորդությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով. Հանրային տրիբունալ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 418 հոդվածի հատկանիշներով. Հանրային տրիբունալ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական