Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մահվան համբույր». Ինչո՞ւ են Արեւմուտքի երկրները հիմա ճանաչում Պաղեստինը

Գեղամ Մկրտչյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
6
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մի քանի օրերին միջազգային ասպարեզում արձանագրվեց իսրայելա-պաղեստինյան ներկա հակամարտության լուծմանն օգնելուն ուղղված երկու իրարից տարբեր քաղաքական ակտ: Սեպտեմբերի 29-ին հրապարակվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «Գազայի հակամարտության դադարեցման համալիր պլանը», իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մի քանի առաջատար եւ այլ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Պորտուգալիան, Ավստրալիան, պաշտոնապես հայտարարեցին Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու մասին:

Մեր ընթերցողի համար կարծում ենք սկզբունքորեն հետաքրքրություն ներկայացնող այս երկրորդ  թեմայով՝ ռուսաստանյան «Պրոֆիլ» գործարար հանդեսից թարգմանաբար ներկայացնում ենք «Վալդայ» հայտնի բանավիճային ակումբի ծրագրի տնօրեն, ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի (ՃԽժԾԼ ծԼձ ԹՄն) գիտական ղեկավար ՏԻՄՈՖԵՅ ԲՈՐԴԱՉԵՎԻ սեպտեմբերի 22-ին հրապարակված վերլուծական հոդվածը:

Արեւմուտքի մի ամբողջ շարք առաջատար եւ երկրորդական երկրների կողմից Պաղեստին պետության արագ-արագ ճանաչումը շատ վատ լուր է հենց պաղեստինցիների համար: Նախ, որովհետեւ դա ավելի կամրապնդի Իսրայելի իշխանությունների վճռականությունը՝ վերջ դնելու իրենց պատմական հակառակորդի նույնիսկ մնացորդային գոյությանը: Մինչեւ Պաղեստինը չճանաչվեր  իսրայելցիների համար որոշ նշանակություն ունեցող որեւէ պետության կողմից, Թել Ավիվի կառավարությունը կարող էր առանձնապես չշտապել. թշնամին չնայած կյանքի նշաններ էր ցույց տալիս, բայց անշարժացած էր, ինչը բոլորին միանգամայն բավարարում էր: Պաղեստինի հարցը շատ կողմերով դարձել է Իսրայելի ներքին քաղաքականության մի մասը: Իսկ հիմա նրան բացահայտ ասում են. «Սպանիր, թե չէ մենք դա կօգտագործենք քո դեմ»: Ու քանի որ հրեից պետության կառավարությունը կորցնելու բան արդեն ընդհանուր առմամբ չունի, կարող է եւ պետք է արագ գործի:

Երկրորդ, եվրոպացիների կողմից Պաղեստինի ճանաչումը նշանակում է, որ այս քարտը որպես միջազգային դիվանագիտության գործիք նրանք վերջնականապես խաղից հանում են: Երկար տասնամյակների ընթացքում Արեւմուտքի երկրները չեն ճանաչել պաղեստինյան պետությունը՝ հասկանալով, որ կարելի է այս թեման  շահագործել Իսրայելի, արաբական երկրների կամ որեւէ այլ մեկի հետ հարաբերություններում՝ կախված հանգամանքներից: Այժմ այս հասկացողությունը, ըստ ամենայնի, անհետացել է: Լոնդոնն ու Օտտավան շատ լավ հասկանում են, թե Իսրայելն ինչպես կարձագանքի իրենց որոշումներին, բայց պարզապես չեն տեսնում, թե ինչ օգուտ կարող են հետայսու իրենց համար քաղել Պաղեստինի հարցից: Այս իրավիճակում տրամաբանական է արագ շահաբաժին ստանալ, ապա ընդմիշտ մոռանալ Պաղեստինի մասին:

Եվ, վերջապես, Պաղեստինի պետությունը ճանաչելու Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի ու Կանադայի կառավարությունների որոշումը համոզիչ ապացույց է այն բանի, որ հավանաբար դրա անգամ խորհրդանշական գոյության վերջը գալիս է: Պարզապես քանի որ Եվրոպան եւ նրան մոտ մտածողությամբ երկրները երբեք չեն անում այնպիսի բան, որի համար հետո հարկ կլինի կրել նվազագույն իսկ պատասխանատվություն: Այսպիսին է, ըստ էության, ժամանակակից արեւմտյան դիվանագիտության ոճը՝ ընդունել միայն այն որոշումները, որոնց համար ոչ մի  պարագայում հարկ չի լինի վճարել իրենց ռեսուրսներով կամ անվտանգությամբ: Այս իմաստով մի շարք արեւմտյան երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը իսկական «մահվան համբույր» է, որից հետո բոլորի համար ամեն ինչ վերջնականապես պարզ է դառնում:

Այսպիսով, միջազգային դիվանագիտության տեսանկյունից, Պաղեստինի բուն  գոյության հնարավորությունը փոխարինվում է Իսրայելին ուղղված ընդհանուր առմամբ աննշան մի քաղաքական խայթոցով: Մի միջոցառում, որը, նյարդայնացնելով Թել Ավիվին, ըստ էության ոչինչ չի փոխում: Այն նույնիսկ խթանում է Իսրայելի իշխանություններին՝ արագ վերջնականապես լուծել Պաղեստինի հարցը:

Ընդսմին Մեծ Բրիտանիայի եւ Պաղեստինը հապշտապ ճանաչած այլ երկրների քաղաքական գործիչները կարելիին չափով լուծում են իրենց արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները: Նրանք իրենց նկատմամբ գլոբալ Հարավի երկրների որոշակի համակրանք են ավելացնում. չնայած բոլորը նաեւ հասկանում են, որ Պաղեստինի ճանաչումը չափազանց ուշացել է, բայց նման «ազնիվ» ժեստը հրապարակավ վիճարկել ոչ մեկը չի հանձն առնում: Ստացվում է մի քիչ ավելի շահեկան երեւալ ԱՄՆ-ի համեմատ, որն աներեր պաշտպանում է Իսրայելին: Իսկ դա անօգուտ չէ նաեւ Արեւմուտքի փոքր ու միջին երկրների համար. սրանք ներկայումս Վաշինգտոնում  իրենց ավագ գործընկերների հետ հարաբերությունների ցավոտ վերագնահատում են կատարում: Մահմեդական աշխարհի կողմ ռեւերանսը կարող է օգտագործվել այն հարցի վերաբերյալ դժվարին բանակցություններում, թե որքան արտաքին-քաղաքական ինքնավարություն ամերիկացիները վերջին հաշվով կթողնեն  իրենց արբանյակներին:

Իսրայելական հարցի շուրջ Ամերիկայի նկատմամբ թշնամաբար տրամադրվածների հետ խոսելու նրանց կարողությունը նույնպես լավ մանրադրամ է,  երբ խոսքը վերաբերում է կոլեկտիվ Արեւմուտքի ներսում բարիքների վերաբաշխմանը: Իսկ մենք կասկած չունենք, որ նրա ընտրանիների համար հենց սա էլ ամենակարեւորն է ամբողջ աշխարհակարգում, հատկապես երբ բարիքների ծավալը կրճատվում է Չինաստանի, Հնդկաստանի եւ աճող համաշխարհային մեծամասնության այլ երկրների ճնշման ներքո:

Այդպես եւ եվրոպացի կամ կանադացի գործիչները կարող են շահել իրենց երկրներում մուսուլմանական համայնքների ձայները, որոնցում Արեւմուտքի անվերապահ աջակցությունն Իսրայելին միշտ ներքին լարվածություն է առաջացրել: Բայց նույնիսկ եթե էական օգուտներ այստեղ չլինեն էլ, թեկուզ գոնե հիմք կլինի մերժելու մերձավորարեւելյան հարցի վերաբերյալ ամեն մի քննադատություն:

Մնացած աշխարհի նկատմամբ բարոյական գերազանցությունը նույնպես մնում է իրենց քաղաքացիների հետ արեւմտյան էլիտաների երկխոսության կարեւոր տարր, մի փաստարկ, որը պետք է համոզի նրանց, թե իրենք դեռ ապրում են այդ  առասպելական «ծաղկուն այգում»: Որովհետեւ արեւմտյան երկրներն ինչ էլ որ անեն, նրանք դա միշտ անում են միայն իրենց համար. սա է այնտեղ գոյություն ունեցող ներքին քաղաքական համաձայնության հիմքը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան զինվում է եւ զինում` աշխարհը

Հաջորդ գրառումը

«Անտարբերություն կա թե՛ միմյանց, թե՛ թշնամու բանտում տառապողների նկատմամբ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«Անտարբերություն կա թե՛ միմյանց, թե՛ թշնամու բանտում տառապողների նկատմամբ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական