Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

02/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք հիմա ունենք հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից և նպաստներից, որը սահմանափակված է 12 տոկոսով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, և կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից՝ այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հետ ստանալ որոշակի գումար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք այսօր ունենք արդեն 350 000 քաղաքացի, որոնք իրենց թոշակը և նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։ Ես շատ պարզ եմ այդ ամեն ինչը բացատրում, չգիտեմ, թե դուք ինչու եք հենց ինքներդ մանիպուլացնում այդ ամեն ինչը։

Հիմա նոր կարգավորումը հետևյալ ն է լինելու, որ մենք 12տոկոս սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20 տոկոսի և առավելագույն թիվը մինչև 10 000 դրամի, և եթե հաշվարկենք, օրինակ, 50 000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50 000-ը դարձնել 60 000՝ իր իսկ ձեռքով։

Երբ արդեն կարգավորումները կլինեն, և կառավարության նիստով կընդունվի, ևս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք։ Բայց քաղաքական որոշումն ընդունված է»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ բարձրացումները գործելու են հունվարի 1–ից։

Դիտարկմանը, որ մարզերի շատ գյուղական համայնքներում քարտային վճարման տարբերակը չկա, հետևաբար, նրանց վրա չի տարածվելու թեշակների բարձրացումը, Թորոսյանն ասաց.

 «Ես քիչ առաջ թիվ նշեցի, և այդ թիվը ամեն ամիս աճում է։ Մենք այս պահին ունենք 350 000 կենսաթոշակառու և նպաստառու, որոնք բարեհաջող կերպով օգտվում է այս ծրագրից, և հետևաբար մնացած բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Սա իրենց ձեռքերում է։

Այո՛, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են։ Մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա է։

Սրանով մենք խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաև պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առևտրի կետերը, այդ պոս–տերմինալները՝ անկախիկ առևտուր անելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ հարցեր են մնում, նշանակում է` ունենք խնդիրներ. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3» կիրառելու վերաբերյալ քննության մասին

Հաջորդ գրառումը

Կոստան ու Մակրոնը շնորհավորել են Փաշինյանին ու Ալիևին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Կոստան ու Մակրոնը շնորհավորել են Փաշինյանին ու Ալիևին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական