Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կոստան ու Մակրոնը շնորհավորել են Փաշինյանին ու Ալիևին

Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ձեռք բերված խաղաղության կապակցությամբ Կոպենհագենում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Երկու երկրների ղեկավարներին շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Ես շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի երկու առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է»: