Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային, եթե ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռները տեղափոխվեն Կիև, Մոսկվան կարձագանքի. Պեսկով

Մոսկվան համարժեք կարձագանքի, եթե ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռները տեղափոխվեն Կիև. հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալներ՝ Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի հետ առցանց։ Սա նորություն չէ։

Ակնհայտ է, որ հետախուզական տվյալներ են փոխանակվում, ավելի ճիշտ՝ ոչ թե փոխանակվում, այլ մատակարարվում, և որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ողջ ենթակառուցվածքն օգտագործվում է Ուկրաինային հետախուզական տվյալներ հավաքելու և փոխանցելու համար», – եզրափակել է Պեսկովը։