Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ասադին Մոսկվայում թունավորել են

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը թունավորվել է. հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR):

Նրա վիճակը ներկայումս կայուն է։

Ասադըսեպտեմբերի 29-ին  դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ Ասադը հիվանդանոցում էր, նրան այցելել թույլատրվել է միայն նրա եղբայր Մահիրին և նախագահի գործերի գրասենյակի նախկին ղեկավար Մանսուր Ազզամին։

«Գործողությունն իրականացրած կողմը պլանավորել էր ամոթալի վիճակում դնել Մոսկվային և մեղադրել նրան նախկին նախագահի դեմ մահափորձ կատարելու մեջ», – նշել է աղբյուրը։