Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ. «Դուք պետք է շնորհավորեք և՛ Ադրբեջանին, և՛ Ալբանիային»

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հումոր է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Նա կատակով դիմել է Մակրոնին՝ հաշվի առնելով, որ  Թրամփը սխալմամբ Հայաստանն անվանել է Ալբանիա՝ խոսելով «Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման» մասին։

Էդի Ռաման Մակրոնին ասել է. «Դուք պետք է շնորհավորեք և՛ Ադրբեջանին, և՛ Ալբանիային: Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը»։