Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող նավթի ու գազի պետական Saudi Aramco ընկերության բաշխիչ կայանը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եմենի հուսիտների ներկայացուցչին:
Հուսիտները Սաուդյան Արաբիայում գործող օտարերկրյա ընկերություններին խորհուրդ են տվել զգույշ լինել, քանի որ այսպիսի գործողությունները շարունակվելու են: