ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանՍերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:
«Ռուսաստանի արտաքինքաղաքականության անփոփոխհիմնականառաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է: Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչվերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»,- հարցազրույցում հայտարարել է ՌԴ դեսպանը։
Նա հավելել է՝ այդ գործընթացի շուրջ համապատասխանաշխատանքը նոր է սկսվում։





