Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա կարևորագույն հարցը այն չէ, թե Թուրքիայի հետ սահմանը ավելի լավ կլիներ փակ լիներ, թե բաց։ Փակ սահման ունենալը արդեն իսկ վատ է, սակայն ոչ ոք չի կարող պնդել, թե հարևան երկրի հետ փակ սահման ունենալը ինքնին նշանակում է ապագա տնտեսական կոլապս։ Բնականաբար հավասարապես սխալ է նաև պատկերացնել, որ միայն սահմանների բացումն ինքնաբերաբար տնտեսական վերելք է բերելու։

Նորանկախ Հայաստանի ողջ ժամանակաշրջանում Թուրքիայի հետ սահմանների բացման օրակարգը միշտ էլ եղել է քաղաքական հարթության մեջ։ Հայաստանի յուրաքանչյուր փորձ՝ այս թեման բարձրացնելու, առաջին հերթին նպատակ է հետապնդել պահպանել հարաբերությունների քննարկման հնարավորությունն ու օրակարգը Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Այդ նախապայմանները, իրականում, միշտ կապված են եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների և Արցախի հարցի հետ։

Այսինքն՝ մեր նորանկախ պետության քայլերը միշտ կրել են ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական և անվտանգային դրդապատճառներ և կատարվել են հիմնականում այնպիսի հաշվարկով, թե ինչպես հնարավորինս չեզոքացնել Անկարայի կողմից բերվող նախապայմանները և առնվազն ապահովել երկխոսության դաշտ։

Ուստի, ով այսօր փորձում է այս թեման մատուցել որպես զուտ տնտեսական հնարավորություն, մեղմ ասած՝ կամ չի տիրապետում Հայաստանի նորանկախ պատմական զարգացումների նրբություններին, կամ էլ չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի։

Սահմանների բացման քաղաքական դրդապատճառները, դրանց նշանակությունն ու խորհրդանշականությունը մի բան է, իսկ տնտեսական հնարավորություններն ու կշիռը՝ բոլորովին այլ։ Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ է ազնիվ ու սառը դատողություն, այլ ոչ թե գունազարդված խոստումներ։

Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարաքարի սպանություններից հետո գլխավոր դատախազն Արմավիրի դատախազին ազատել է աշխատանքից. կադրային այլ փոփոխություններ էլ կան

Հաջորդ գրառումը

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
Նորություններ

Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է. Բայրամով

10/11/2025
Միջազգային

Ալիևի հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետության դեմ նկրտnւմներն են. Monumentwatch.org

10/11/2025
Նորություններ

7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան թե ինչ է. Տիգրան Աբրահամյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական