Հոկտեմբերի սկզբին Հայաստանի կինոգործիչների միության (Կինոյի տուն) մեծ դահլիճում կկայանա Նյու Յորքում բնակվող եւ ստեղծագործող, Փարիզում, Երեւանում եւ այլուր կինո եւ թատերական բազմաթիվ հետաքրքրական նախագծեր իրականացնող թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ դերասանուհու ներկայությամբ:

Նորա Արմանին ամռանը մասնավոր հրավերով ներկա է գտնվել երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որտեղ արժանացել է Հայաստանի Կինոգործիչների Միության Պրոֆեսիոնալ գիլդիաների դերասանական մրցանակին:
Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Հայաստանի կինոգործիչների միությունում կներկայացվեն հետեւյալ օրերին՝
Հոկտեմբեր 1-ին, ԺԱՄԸ 19:00-ին՝
Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր» ֆիլմը, որտեղ Նորա Արմանին հանդես է եկել Աշոտ Ադամյանի, Մանանա Մելքոնյանի հետ:
Հոկտեմբեր 2-ին, ԺԱՄԸ 19:00-ին՝
Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը», որտեղ Նորա Արմանին հանդես է եկել Արմեն Ջիգարխանյանի եւ Ժիրայր Բաբազյանի հետ:
Հոկտեմբեր 3-ին, ԺԱՄԸ 19:00-ին՝
Ռաքս Ռինեկանգասի՝ Ֆինլանդիայի եւ Իսպանիայի համատեղ արտադրության «Վերջին ցանկությունը» (The Last Wish) ֆիլմը, որտեղ Նորա Արմանիի հետ հանդես են եկել դերասաններ Էրիկ Ֆրանսեսը, Վալ Վալենտին Մարտին Կաբելոն, Սերխիո Գարսիա Էռնանդեսը:
Մուտքն ազատ է: