Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը․ Արթուր Խաչատրյան

23/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը

Նիկոլական իշխանությունները համառորեն հանրությանը մոլորեցնում են, թե Վաշինգտոնում ստորագրված Ալիև — Փաշինյան երկկողմ համատեղ հռչակագրով ճեղքվում է Հայաստանի շրջափակումը։ Նախ, այս փաստաթղթում հստակ ամրագրված է, որ Ադրբեջանը Սյունիքով անխոչնդոտ անցում է ստանում, սակայն որևէ հստակ ձևակերպում չկա, թե ինչ է ստանում Հայաստանը։ Ինչ որ անորոշ «փոխադարձ առավելություն»։ Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր փողի դիմաց Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրել։ Հայաստանի ապաշրջափակում նա մոռացել էր պահանջել։ Չեմ կարող բացառել, որ այս անգամ էլ էր հիշողությունը դավաճանել։

Իշխանությունները նաև պնդում են, թե Նախիջևանով անցումը, նույնիսկ եթե թույլատրվի, կճեղքի Հայաստանի շրջափակումը։ Լու՞րջ։ Որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, Հայաստանը պետք է Թուրքիայով ու Ադրբեջանով ելք ստանա դեպի արտաքին աշխարհ։ Օրինակ՝ Թուրքիան պետք է բացի բոլոր այն ճանապարհները, որ փակել է դեռևս 1993 թվականից։ Մասնավորապես, խոսում եմ Գյումրի — Կարս երկաթգծի մասին։ Սակայն, Թուրքիան նման ծրագրերի մասին չի հայտարարել:

Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու գիծը։ (Դիլուջուն սահմանային անցման կետ է Նախիջևանում)։ Դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը։ Որևէ բանական մարդ չի կարող մտածել, թե որևէ մեկն իր ապրանքները կհասցնի Երևանից Մեղրի, այնտեղից կնստի գնացք ու Նախիջևանով կգնա Թուրքիա։ Կասե՞ք․ «Ինչու՞ Մեղրիից, թող Երասխից մտնի Նախիջևան, Երևանից Երասխ 60 կմ է ընդամենը»։ Հարգելիներս, Ադրբեջանը չի հայտարարել, որ պատրաստ է վերանորոգել/շահագործել Սադարակ — Երասխ հատվածը։

Չի ասել նման բան։ Դեռ հունվարին, Արմենպրեսին տված հարցազրույցում, Փաշինյանն ասել էր․ «Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»: Առը հա, թե Ադրբեջանը կոնկրետ պատասխան է տվել։

Ավելին ասեմ։ Հայաստանի իշխանությունները դեռ 2022 թվականին էին Ադրբեջանին առաջարկել երեք սահմանային անցման կետեր բացել․ Սոտք-Քարվաճառ, Քարահունջ-Էյվազլի և Երասխ — Սադարակ։ Նույնիսկ այդ առիթով կառավարության որոշման նախագիծ էին շրջանառել։ Ադրբեջանցիք դեռ այն ժամանակ կատեգորիկ այդ առաջարկը մերժեցին՝ պահանջով Մեղրիով միջանցք տակ։ Պաշտոնական Երևանը գերադասում է, շառից փորձանքից հեռու, այդ առաջարկի ու մերժման մասին էլ մոռանալ։

Բա էլ ինչու՞ են այդքան հրճվել։ Կսկծու, փառք աստծու։ Բա հո՞ չէին ասելու, թե կամավոր են միջանցք տվել, թե չէ Ալիև ձյաձյան կջղայնանար։ Սրանք մի անգերազանցելի տաղանդ ունեն՝ ժողովրդին խաբել ու պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։

Ի դեպ, ինչու՞ չեն խոսում Իջևան — Ղազախ գծի մասին։ Չէ որ մեր արտահանման հիմնական շուկան հյուսիսում է։ Ինչու ընդհանրապես մոռացվեց բոլոր ճանապարհներն ապաշրջափակելու պահանջը։ ԲՈԼՈՐ, այլ ոչ թե միայն Մեղրին։ Ինչու, ինչու։ Ադրբեջանը թույլ չի տալիս, իսկ անկախ ինքնիշխաններն առանց Ադրբեջանի թույլատրության միայն Նոր Տարվա կռճոններով ձվածեղ պատրաստելու իրավունք ունեն ․․․ ։

Արթուր Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ամենը Ռուսաստանից հեռանալու հետևանքներն են․ Հայկ Այվազյան

Հաջորդ գրառումը

Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն. hիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը. Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025
Նորություններ

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025
Նորություններ

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025
Նորություններ

Դիտավորյալ գործեր են կարում, որ գնանք ասենք՝ ձեր կողքին ենք, փակեք այս գործերը. մենք այդպիսի մարդ չենք. Ղուկասյան

23/09/2025
Հաջորդ գրառումը

Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն. hիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը. Լևոն Զուրաբյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով...

ԿարդալDetails

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025

Դիտավորյալ գործեր են կարում, որ գնանք ասենք՝ ձեր կողքին ենք, փակեք այս գործերը. մենք այդպիսի մարդ չենք. Ղուկասյան

23/09/2025

Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր. Սուրեն Սուրենյանց

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական