ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանն այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի օգնությունը հայկական բանակում բարեփոխումների իրականացման գործում և վստահեցրեց, որ գործընթացը կշարունակվի։
Լրագրողները Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ 2026 թվականին՝ 2025 թվականի համեմատ չեն նախատեսում պաշտպանության ծախսերի աճ։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ բանակի ֆինանսավորումը չի կրճատվի, միջոցները ներառված են բյուջեում, և արդեն իսկ իրականացվող ծրագրերը չեն կարող կիսատ մնալ կամ կրճատվել, այդ թվում՝ ռազմական արդյունաբերությունը, բարեփոխումները։
«Կիսատ թողնել այն, ինչն ուժ է տալիս անվտանգության միջավայրին, չի կարող կրճատվել։ Բանակի կարիքների համար նախատեսվածը չի կարող կրճատվել», – վստահեցրեց Քոչարյանը։





