Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

Բաքու է ժամանել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս տեղեկությունը տարածել են՝ հղում անելով ոչ թե տեղական աղբյուրներին, այլ հայկական ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ Սիմոնյանին տեղափոխող ինքնաթիռը մի քանի րոպե առաջ վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։

Հաղորդվում է, որ նա Բաքվում կլինի սեպտեմբերի 19-ից 21-ը։

ՀՀ ԱԱԾ-ից ավելի վաղ հայտնել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը  սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: