Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն խոշոր չափերի նվիրատվությունների գործով Քպ-ի դեմ քրեական վարույթը կարճել է

Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022-ի նվիրատվությունների գործով քրեական վարույթը, որը հարուցվել էր խոշոր չափերի ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։

Խնդիրը բացահայտել էին Organized Crime and Corruption Reporting Project-ն ու CivilNet-ը ՝ ցույց տալով, որ իշխող կուսակցությունում գործել է կազմակերպված մեխանիզմ՝ քարոզարշավի ֆինանսավորման համար անհայտ ծագման գումարներ ներգրավելու համար։

Այս գործի կարճումը 2026թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ ոչ միայն լուրջ հարված է հանրային վստահությանը, այլ նաև ռիսկեր է ստեղծում իշխող կուսակցության հետագա ֆինանսավորման աղբյուրների օրինականության և թափանցիկության համար։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան