Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն իր ուզած ձևով նկարահանել և մոնտաժել է դերասանների պատասխանները՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք համաձայն են իր հետ

18/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը Նիկոլ Փաշինյանի՝ «Ցանկապատ» ներկայացումը դիտելու և դրանից հետո ծավալված իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ցանկապատ»-ի շուրջ բուն թեման գրաքննությունն է. քաղաքացի Փաշինյանի վարքն անթույլատրելի է

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը Բյուրականի Հանդart մշակութային այգում ներկա է եղել «Ցանկապատ» ներկայացմանը:

Ներկայացման վերջում նա պահանջել է, որպեսզի դերասաններն ու ներկայացման բեմադրիչը հաշվետվություն տան, թե որն է նրանց ուղերձը:

Ստեղծագործողների պատասխանից չբավարարված՝ քաղաքացին ինքն է թելադրել, թե ինչի մասին պետք է լինի ներկայացումը։

Այս վարքն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքացի Փաշինյանը Հայաստանում աշխատում է վարչապետ և հանրության ուշադրության կենտրոնում է:

Ավելի մտահոգիչ է, որ նա իր ուզած ձևով նկարահանել և մոնտաժել է դերասանների պատասխանները՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք համաձայն են իր խորամանկորեն արված գրաքաննության հետ, ինչի արդյունքում հանրության տրամադրությունները լարվել է ստեղծագործողների դեմ։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքն անթույլատրելի է համարում արվեստագետների հանդեպ էթիկայից զուրկ այսպիսի վերաբերմունքը և քաղաքացի Փաշինյանի խորամանկ գրաքննության փորձը:

«Ակն ընդ ականը» նաև դատապարտում է իշխանական պատգամավորների ձևական աջակցության ժեստը ստեղծագործողներին, որ իբր թե պաշտպանում են արվեստագետին, այնինչ արվեստագետին աջակցելն օգտագործում են քաղաքական հակառակորդի վրա հարձակվելու համար։

Արվեստագետին աջակցողը կաջակցեր նրա ստեղծագործական ազատությանը՝ դատապարտելով իր իսկ կուսակցի՝ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը ստեղծագործական կյանքին և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ներկայացումը վարկաբեկելուն։

Արվեստագետին աջակցողը կաջակցեր «Գոյ» թատրոնին, Հայաստանի կինոկենտրոնին, որն ապօրինի լուծարվեց։ Կաջակցեր կինոգործիչներին, որոնց կարծիքը ոտնահարելով՝ հաստատվեց Կինոֆոնդի կանոնակարգը և մեկնարկեցին կինոյի մասին օրենքի աններելի փոփոխությունները: Արվեստագետին աջակցողը կդատապարտեր ստեղծագործողներին անկյուն մղող Նիկոլ Փաշինյանի գեղագիտական տեղորոշման հակաժողովրդավարական հայեցակարգը։

Արվեստագետին աջակցողը Արցախի արվեստի խմբերին և արվեստագետներին կաջակցեր (վստահաբար Սնուփ Դոգի կամ Ջենիֆեր Լոպեսի մեկ համերգի փոխարեն հնարավոր էր Արցախի բոլոր նկարիչների խնդիրը լուծել)։ Ավելին՝ արվեստագետին աջակցողն Արցախի արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու Արցախի մշակութային կառույցները ապօրինաբար, ժողովորդից թաքուն և հանցագործությամբ չէր տա Ադրբեջանին:

Այս միջադեպով անհանգիստ բոլոր քաղաքացիներին, արվեստագետներին, իրավապաշտպաններին, լրագրողներին կոչ ենք անում «Ցանկապատի» դեպքը դիտարկել և քննարկել որպես ստեղծագործական ազատությանը միջամտելու դեպք. չափազանց խորամանկ, հրահրելով հոգեբանական ճնշում դերասանների դեմ և ստանալ քաղաքական սպասելի արդյունք՝ ներկայացման վարկաբեկում և ստեղծագործողների ինքնացենզուրա:

Արվեստագետներին քաջալերում ենք լինել ազատ․ թե՛ հանրային պարսավանքը, թե՛ իշխանական աջակցությունը միտված են ստեղծագործողին կաշկանդելուն:

«Ցանկապատ» ներկայացման հիմքում Ստեփան Զորյանի համանուն պատմվածքն է, որտեղ մինչ հարևաններ Մինասն ու Թևոսը կռվում են ցանկապատի ծուռումուռ լինելու պատճառով, թշնամին գրավում է նրանց տները։

Ականջալուր է պետք լինել Զորյանի ակնարկին և «Ցանկապատ» ներկայացման ուղերձին՝ թույլ չտալով, որ հանրության պառակտող քաղաքացի Փաշինյանի վարքը հասնի նպատակին։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սաթի Սպիվակովա՝ ես իմ տանն եմ. նա Երևանում կխաղա «Սիրո մետաֆիզիկա»

Հաջորդ գրառումը

Փաշինյանի այսօրվա բրիֆինգի ստերը. Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025
Նորություններ

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025
Նորություններ

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի այսօրվա բրիֆինգի ստերը. Հայկ Դեմոյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական