Սաթի Սպիվակովա՝ ես իմ տանն եմ. նա Երևանում կխաղա «Սիրո մետաֆիզիկա»

Դերասանուհի, բարեգործական ծրագրեր նախաձեռնող Սաթի Սպիվակովան Երևանում է։ Պատմում է, որ ինչպես միշտ, այս անգամ էլ Հայաստանի օդային տարածք մտնելիս փնտրել է Արարատի պատկերը ու այդ վեհաշուք տեսարանը ցոււյց տվել իր հետ Երևան եկող դերասան Վլադիմիր Կոշևոյին։
Սաթի Սպիվակովան և Վլադիմիր Կոշևոյը սեպտեմբերի 19-ին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում 2 սեանսով կխաղան «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը։
Անցյալ տարի Սաթի Սպիվակովան ծանոթացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճկյանի հետ, ծանոթացել մանկական քաղցկեղ բուժող բժիշկների հետ, հանդիպել երեխաներին ու խոստացել՝ ինչով կարող է, կօգնի։ Ու որոշել է «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը բերել Երևան, խաղաղլ ու տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին։
Ներկայացումը 6 տարի խաղաղցվել է տարբեր բեմերում։ Այն ռուս նշանավոր գրող Իվան Տուրգենևի և ֆրանսիացի օպերային երգչուհի Պոլինա Վիարդոյի 40-ամյա սիրո, կապվածության, մետաֆիզիկաի պատմության մասին է։
