Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը տեղյակ չէ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ կապված որևէ միջադեպի մասին։
Նա միաժամանկ ընդգծեց, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դրանում որևէ կասկած չկա։
Փաշինյանը հավելեց՝ քրեական հետաքննության ենթակա բոլոր գործերը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
«2018 թվականի հեղափոխությունից հետո դա երբեք քննարկման առարկա չի եղել և երբեք էլ չի լինի», – ասաց նա։
Հիշեցնենք՝ օրերս լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել մի քաղաքացի, ով եկել էր պարզաբանելու կնոջ աշխատանքից ազատման հարցը։









