Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցավը, այլև մեր ժողովրդի խղճի վիրավորանքը. Սուրենյանց

Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը:

Սա Միքայել Սրբազանի լուսանկարն է՝ դատարանի դահլիճից:

Նրա դեմքի տառապանքը մերկացնում է այն դաժան իրականությունը, որում հայտնվել է հայկական արդարադատությունը։

Ապօրինի ազատազրկված Սրբազանը դարձել է ողջ համակարգի անողոք և անհոգի բնույթի խորհրդանիշը․ արդարադատություն, որը ոչ թե պաշտպանում է մարդու իրավունքները, այլ սպառում ու խորտակում մարդուն։

Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցավը, այլև մեր ժողովրդի խղճի վիրավորանքը։

Ամեն մի անօրինական դատավճիռ խարխլում է պետության հիմքերը, ոչնչացնում հասարակության վստահությունը և խորացնում անարդարության խավարն։

Այս ամենը մեզ պարտադրում է մեկ եզրակացություն․ լռությունը հանցակցություն է։

Եթե չենք պաշտպանելու ճշմարտությունը և արժանապատվությունը, վաղը այս նույն դատավճիռը կարող է կործանել յուրաքանչյուրիս։

Սրբազանը բանտարկված է՝ որպես գաղափար, որպես հավատքի ու դիմադրության խորհրդանիշ։

Նրա պայքարը մեր պայքարն է՝ հանուն արդարության, ազատության և ազգային արժանապատվության։

Ազատություն Միքայել Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ