Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

Անահիտ Հովսեփյան
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

«Ազգի» նախորդ՝ սեպտեմբերի 5-ի համարում գրել էինք, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը, փաստաբանի հրատապ միջնորդությունն ընդունելով, առժամյա կանխել է Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը:

https£//azg.am/am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab%d6%81-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d6%83%d5%a1%d5%ad%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1/

Վերոհիշյալ գործով փաստաբանի՝ Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի հետ առաջին անգամ ենք զրուցում «Ազգում»: Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ Մխիթարյանի հետ մեր ծավալուն զրույցը հայերեն էր: Թեեւ երիտասարդ փաստաբանի մասնագիտական եւ աշխատանքային լեզուն գերմաներեն է, բայց  չնկատել չենք կարող, որ մեր զրույցի ընթացքում նա իր խոսքն օտար բառերով չաղավաղեց:

–Պարոն Մխիթարյան, 2024-ի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Գերմանիայի Կասել քաղաքի դատարանը պարտավորեցրել էր Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը Արցախից (ԼՂ-ից) բռնի արտաքսված հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել՝ ԳԴՀ «Ապաստանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: Արդեն նախադեպը կա, ինչու՞ այն չի կիրառվում մնացած՝ Գերմանիայում ապաստան հայցող արցախցիների պարագայում: Ձեր հայցվորին՝ 58-ամյա կնոջը մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել, եւ նրան, որքան էլ տարօրինակ է, կարող էին Ադրբեջան արտաքսել: Ձեր հրատապ միջնորդության շնորհիվ նա դեռ Գերմանիայում է:

-Նախ եւ առաջ պետք է նշել, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի Կասելի վարչական դատարանի երկու վճիռներն (խոսքը վերաբերում է նույն ընտանիքի անդամներին, պարզապես մայրն առանձին վարույթ ուներ, տղան եւ ընտանիքն՝ առանձին: Նույն  դատական նիստի ժամանակ որոշումը կայացվեց, նույն օրը հրապարակվեց՝ ստացան փախստականի կարգավիճակ) արդեն եղել են մի շարք վարչական դատական գործընթացների առարկա, օրինակ՝ Վյուրցբուրգի եւ Գիսենի վարչական դատարաններում, ինչպես նաեւ ձեր կողմից մեջբերված Գելզենկիրհենի վարչական դատարանի վարույթում, եւ համապատասխանաբար գնահատվել են՝ թե՛ հայցվորի քաղաքացիության հարցի, թե՛ հայերի նկատմամբ խտրականության հարցի առումով: Դրա արդյունքում ես ավելի քան 10 վարչական գործերում՝ օգտագործելով նաեւ Կասելի վարչական դատարանի որոշումները, որոնք հիմնված էին Հայաստանի իրավական իրավիճակի վերաբերյալ իմ ներկայացրած տեղեկությունների վրա, հաջողության եմ հասել բոլոր հրատապ վարույթների շրջանակներում: Սակայն սա չի նշանակում, որ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը (ՆՓԴԳ, այսուհետ՝ գերատեսչությունը- Ան.Հ.) դրական իմաստով դասեր է քաղել այդ որոշումներից: Մինչ այդ, գերատեսչությունը  ՀՀ-ն դիտարկել էր՝ որպես հայցադիմողների ծագման երկիր: Երբ տվյալ գործերում ներկայացրի հավաստագրեր ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, դա հանգեցրեց գործերի վերջնական կամ ժամանակավոր հաջողության, քանի որ գերատեսչությունը մեծ մասամբ իրավասու չէր վերադարձը Հայաստան ստուգելու, այլ պարտավոր էր ուսումնասիրելու Ադրբեջան վերադարձի հնարավորությունը, քանի որ Արցախը (ԼՂ) 2023 թ. էթնիկ զտումից հետո փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է: Սա է պատճառը, որ ձեր նշած գործում գերատեսչությունը փորձեց ստուգել Ստեփանակերտից  58-ամյա հայցվորի վերադարձը Ադրբեջան: Հակառակ դեպքում գերատեսչությունը կրկին դատական գործընթացում պարտվելու էր: Սակայն փոխանակ ընդունելու, որ Ադրբեջանում առկա է խտրականություն, Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը հայցվորին սպառնաց Ադրբեջան արտաքսմամբ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, որոնց համաձայն նա կարող էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ խաղաղ ապրել այնտեղ: Սա չէր կարող անառարկելի մնալ: Ես ներկայացրի շտապ դիմում, եւ դատարանը ընդունեց, որ հայցվորը՝ Ստեփանակերտում ծնված 58- ամյա հայուհին Ադրբեջանում կարող է ենթարկվել խտրականության եւ ֆիզիկական բռնության, ուստի արտաքսումը դադարեցվեց: Փախստականի կարգավիճակի հարցը դեռեւս հստակ չէ:

– Ձեր կարծիքով, ինչպե՞ս պիտի լուծվի ձեր հայցվորի(ների) ճակատագիրը:

-Իմ վստահորդների գործը պետք է լուծվի այնպես, որ նախ հաստատվի, թե նրանք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն, իսկ ապա նրանք ճանաչվեն որպես փախստականներ Գերմանիայի Ապաստանի մասին օրենքի (AsylG) «3 հոդվածի հիմքով, քանի որ վերադարձի դեպքում նրանք Արցախում ենթարկվելու են Ադրբեջանի կողմից համակարգային խտրականության:

–Նրանց անձնագրերում եղել է միայն 070 նշումը, Ադրբեջան նշված չէ, ճի՞շտ է:

-Գրված է միայն՝ ՀՀ, Republic of Armenia, կոնկրետ ծննդավայր նշված չէ: Դա իհարկե չի համապատասխանում իրավական դասակարգմանը Արցախի՝ որպես Հայաստանից դուրս միավորի, եւ  դժվարություն է ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում պետական մարմիններում հաշվառման ժամանակ: Բայց հիմա նյութեր եմ տեսել, որ այն մարդիկ, որ Արցախից են եւ ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր են ստանում, նշվում է Ադրբեջան՝ որպես ծագման երկիր կամ՝ որպես ծննդավայր:

-1991 թվականից հետո ծնվածների անձնագրում ինչպե՞ս պիտի գրվի Ադրբեջան:

– Բացատրությունը հետեւյալն է. Քանի որ ՀՀ-ն ԼՂ-ն որպես պետական միավոր չի ճանաչում եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունից հետո պաշտոնական քաղաքականությունը  Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:

–Ունեցե՞լ եք այնպիսի հայցվորներ, որ 1991-ից հետո են ծնվել եւ նրանց անձնագրում գրված է ՀՀ, ուրիշ տեղավայր նշված չէ:

-Կասելի վարչական դատարանի վճռում գրված է Մարտունի (Հայաստան): Նկատի ունեին ԼՂ-ի Մարտունին: Իրենք շատ հաճախ սխալներ են թույլ տալիս: Եղել է վճիռ, որում նշված է՝ Ստեփանակերտ, Ադրբեջան կամ՝ Խանքենդի, Հայաստան: Իրենք գիտելիքի կամ իրազեկվածության պակասի պատճառով սխալ նշումներ են անում, որը պիտի ուղղել: Վերաձեւակերպել եմ՝ գրելով, թե նշումները չեն համապատասխանում առկա իրավական վիճակին:

–Արցախի բռնագաղթից հետո քանի՞ հոգի է ԳԴՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել:

-Չեմ տիրապետում նման վիճակագրության, քանի որ այն հասանելի է միայն Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը: Նույնիսկ նրանք չեն կարող դա հստակ իմանալ, քանի որ հաճախ շփոթում կամ դասակարգում են Արցախից տեղահանված անձանց՝ որպես ՀՀ քաղաքացի: Հետեւաբար չեն կարող տիրապետել տեղեկատվության, թե ով է արցախցի:

– Ձեր արցախցի հայցվորների մեջ քանի՞սն են փախստականի կարգավիճակ ստացել:

-Ունեմ 15-ից ավել դատական գործընթաց, որ վերաբերում են Արցախից բռնագաղթած անձանց, նրանց ընտանիքներին: Մինչեւ հիմա վերջանական որոշում, վճիռ կայացրել է Կասելի վարչական դատարանը: Ունեցել եմ 3 տարբեր ընտանիքների վերաբերյալ որոշումներ, երբ դաշնային գերատեսչությունը նրանց կարգավիճակի մասին փաստերը հաշվի առնելով հետ է վերցրել իր որոշումը, բայց նույն ժամանակ չի տրամադրել դրական որոշում՝ այն վերապահելով հետագայի համար:

–Իսկ հետագան ո՞ր մարմինը պիտի որոշի:

-Դարձյալ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը:

–Եթե դեռ որոշված չէ, ի՞նչ կարգավիճակով են այդ մարդիկ բնակվում Գերմանիայում:

-Նրանք ԳԴՀ-ում բնակվում են որպես ապաստանի համար հայց ներկայացրածներ: Նրանց Գերմանիայում գտնվելը համարվում է օրինական այնքան ժամանակ, քանի դեռ գերատեսչությունը որոշում չի կայացրել: Սեպտեմբերի 10-ին ստացա Գիսենի վարչական դատարանում գտնվող մի գործ, որ կես տարուց ավել գերատեսչությանն ուզում էին համոզել, որ իրենց որոշումը սխալ է: Փաստերը հաշվի առնելով` այլ տարբերակ չունեին: Դատարանն իրենց ճնշում էր՝ուզում էր, որ գերատեսչությունը ներկայացնի իր հետեւությունը՝ առկա փաստերից ելնելով: Այդ պարագայում գերատեսչությունը նորից պիտի որոշում կայացնի: Ունեցել եմ նաեւ դատավարություններ, որ ապաստանի առաջին գործընթացն արդեն ավարտված է եղել եւ դրանից հետո  մարդիկ եկել են ինձ մոտ, ես օրենսդրական փոփոխությունները կարգավիճակի մասին փաստերը ներկայացնելով կարողացել եմ ապաստանի երկրորդ գործընթացը բացել, որտեղ առաջին որոշումը վերանայվել է եւ արտոնել են, որ գործը նորից մտնի դատարան, քննության առարկա դառնա:

(շարունակելի)

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

Ողջ կառավարությունն է հալածում Հայ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին

Հաջորդ գրառումը

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Նոր տիպի կառավարողներ են պետք

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական