Դպրոցներում մի շարք առարկաների դասագրքեր չկան. դուք ձայնի բարձր տոնով ասում եք կա՞ն. Թագուհի Թովմասյան

Ինձ համար շատ տարակուսելի է, որ ձայնի բարձր տոնով ասում եք՝ չէ, այդպիսի բան չկա, դպրոցներում բոլոր դասագրքերը կան։ Հատուկ ձեզ համար ուզում եմ ընթերցել ԿԳՄՍ փոխնախարարի՝ օգոստոսի 13-ի սուլիսին արած հայտարարությունը՝ ունենք որոշ դասարաններ՝ որոշ առարկաների գծով բացակայություն, դրանք մեծ մասամբ ավագ դասարաններ են. ձեր տեղակալն է ասել, միմյանցից տեղյակ չե՞ք. ԱԺ-ում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ամբիոնից ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցրեց ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը՝ չկան հետևյալ դասագրքերը՝ Քիմիա-10-րդ, 11-րդ դասարաններ, Կենսաբանություն-10-րդ, 11-րդ, Հանրահաշիվ-11-րդ, Ռուսերեն-11-րդ, ՆԶՊ-9-րդ, 11-րդ, Ֆրանսերեն-5-րդ, 11-րդ դասարաններ։ Բնագիտություն-11-րդ և Հայաստանի պատմություն-10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերն ընդհանրապես չկան։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այն առարկաները, որոնց նոր դասագրքերը չկան, աշակերտներն անցնում են հին դասագրքերով։
