Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Երևանի գիշերները». Համերգաշար` Երևանի այգիներում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։

  Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

 Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի մեծ կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես նուրբ վոկալիզներ՝ ներշնչված Լուսինե Զաքարյանի արվեստով, դարձնելով այն հասանելի լայն լսարանի համար, այնպես էլ Սատիայի նրբաճաշակ ֆրանսիական մեղեդիներ՝ հանդիսատեսի մոտ ձևավորելով սեր և հետաքրքրություն դասական երաժշտության հանդեպ։

 Համերգների ժամանակացույց

 Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00 – Սիրահարների այգի, աջակից «Պողոսյանների պարտեզներ»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00 -Մերգելյան այգի Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 – «Սիզնս» այգի

  Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը,

 Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի,

Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր,

• Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ

• Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր

Մուտքն ազատ է։

 Համերգաշարը հրավիրում է բոլորին բաց երկնքի տակ վայելելու դասական բարձրարվեստ երաժշտության հմայքը։