Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են, և դրանց մասնակցելու ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է. Կարապետյան

29/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում մենք հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում, առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելության, ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ  հակասություններ են սերմանում, և ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող են գնում մեր գործերը։ Այս մասին, այսօր` Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսի ժամանակ հայտարարեց համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը: Մարդիկ, ցավոք, չտրանսֆորմացվեցին ընդդիմադիր դեղին մամուլի խմբագրից պետական միավորող գործչի, ինչը մեր հասարակությունը կողջուներ։

Ընդդիմության ատելությունն էլ, որ առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սառը և ոչ էմոցիոնալ։ Տարիներ առաջ իշխանության եկած խումբը մեզ կոչում էր հպարտ քաղաքացիներ, մենք էլ ուրախանում էինք։ Այսօր նրանք մեզ մի ուրիշ բանի մեջ են համոզում, նրանք ասում են, որ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի, որ մեր երկրի զարգացումը ոչ թե ճիշտ և հետևողական աշխատանքի մեջ է, այլ հարևաններին հանձնվելու, ազգային խորհրդանիշները կորցնելու, չտարբերվելու մեջ է։

Հարգելի հայրենակիցներ, հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը։

Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս և գործընկերներս հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ Ի՞նչ է նշանակում կամավորական շարժում և ինչու ենք մենք դրա, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում։ Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։

Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է մարդկանց, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին։

Նշանակու՞մ է արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է, Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։

Եվ մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը, շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք որ կարողանալու ենք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում։

Եվ այսպես, ինչո՞վ է զբաղվելու շարժումը շարժումը իրականացնելու է գործողություններ հինգ ուղղություններով ստեղծվելու է հինգ աշխատանքային խումբ։ Ես կթվարկեմ, թե խմբերի հիմնական ուղղությունները որոնք են և բոլորս կհասկանանք, թե ինչ կարևոր նշանակություն են նրանք ունենալու մեզ համար։

Առաջին խումբը մենք անվանել ենք նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար։ Հայաստանի տնտեսությունը, որը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն, հիմնականում հիմնված է Սովետական Հայաստանի փլատակների վրա հիմնված ընկերությունների վրա։

Հայաստանը 30 տարիների ընթացքում գրեթե չի ստեղծել տնտեսական զարգացման նոր մոդել, որ ամեն հաջորդ կառավարությունը իմանա, որ պետք է շարունակի նախորդ կառավարության վերցրած մոդելը, երկարաժամկետ մոդել։ Մենք հավաքելու ենք համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ և նրանք մշակելու են Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժ. Սամվել Կարապետյանի ուղերձը

Հաջորդ գրառումը

Գալիք ընտրական գործընթացում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին. Կարապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Գալիք ընտրական գործընթացում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին. Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական