Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիայի հետախուզությունը (Mi-6) կշարունակի իր ռազմավարությունը

Վլադիմիր Դարբինյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
162
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թ. փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին դաշնակցային համագործակցության դեկլարացիան (հռչակագիրը): Ալիեւը ընդգծեց ստորագրված փաստաթղթի կարեւորությունը տարածաշրջանի անվտանգության հետագա ապահովման համար, իսկ Վլ. Պուտինը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը համընկավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ:

Ինչ խոսք, Ալիեւը քաջ տեղյակ էր, որ 2 օր հետո կսկսվի ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի դեմ, բայց նրան, ինչպես եւ Վլ. Պուտինին, իրենց հատուկ ծառայությունները զեկուցել էին, որ ռազմական գործողությունները (իսկ ավելի ճիշտ՝ լայնածավալ պատերազմը) կավարտվեն շատ արագ եւ ՌԴ-ի ջախջախիչ հաջողությամբ: Ալիեւը վստահ էր, որ հաղթանակից հետո Ռուսաստանի իշխանությունները, այսինքն՝ հաղթանակած տերությունը, կաջակցի Ադրբեջանին իր գեոքաղաքական մտադրություններում:

Բայց արագ եւ ջախջախիչ հաղթանակ Ռուսաստանը չունեցավ, պատերազմը շարունակվում է արդեն 3 տարուց ավելի, եւ Ադրբեջանի նախագահը հստակ հասկանում էր, որ հարկավոր էր հնարավորինս հեռանալ հյուսիսային «դաշնակցից» եւ լիովին մտնել արեւմտյան աշխարհի ռազմավարության հիմնական ուղղության մեջ: Ավելի կոնկրետ՝ Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ Խորքային պետությունների՝ ղեկավարների մշակած «Մեծ Թուրանի» նախագծի մեջ: Այնպես չէ, որ Ադրբեջանը դեմ է այդ նախագծին, բայց Մոսկվայի դիվանագիտական դպրոցը ավարտած Իլհամ Ալիեւը կարողանում է ճկուն խաղեր տալ ռազմավարական պրոյեկտների միջեւ:

Եվ ահա եւս մի օպերատիվ քաղաքական իրավիճակ, որ հնարավորություն տվեց Ալիեւին «պոզահարել», ավելի ճիշտ՝ փորձել պոզահարել ՌԴ-ին: 2024 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ինքնաթիռի ավիավթարը Ղազախստանի օդային տարածքում: Բաքվի իշխանությունները ուղղակիորեն մեղադրում են Ռուսաստանի Զինված ուժերին, որոնք սխալմամբ խոցել են քաղաքացիական ուղեւորներով լի ինքնաթիռը: Ադրբեջանը պահանջում էր մեղքի ընդունում եւ զոհերի ընտանիքներին փոխհատուցման վճարում: Ընդ որում՝ չստացավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Սրանից հետո հարաբերությունները ավելի լարվեցին, Ադրբեջանում եւ Ռուսաստանում իրավապահները եւ հատուկ ծառայությունները սկսեցին ակտիվ գործառույթները եւ ձերբակալությունները համապատասխանաբար երկու համայնքներում՝ հիմնականում Եկատերինբուրգում (ՌԴ) եւ Բաքվում:

Այս իրադարձությունների մասին շատ խոսվեց, գրվեց եւ ցուցադրվեց հեռուստաէկրաններին եւ համացանցում, այնպես որ ավելի մանրամասնելու կարիք չկա:

***

ԽՍՀՄ փլուզումից ուղիղ մեկուկես տարի հետո Ադրբեջան ժամանեց Մեծ Բրիտանիայի այդ տարիների վարչապետ Մարգարետ Թեթչերը («Երկաթյա լեդին»), որին հաջողվեց ստորագրել Բաքվի ղեկավարության հետ նավթային պայմանագրեր: Այնուհետեւ Բաքվի մշտական այցելու-հյուրերը դարձան Թեթչերի որդին եւ ՄԲ-ի թագուհու փոքր որդին՝ Էնդրյուն:

2017 թ. վերջերին Կասպից ծովի ադրբեջանական ափին արդեն գործում էին 500-ից ավելի բրիտանական ընկերություններ: Նրանք զբաղված են նավթի եւ գազի հանքավայրերով (Ազերի-Չիրագ-Գյունեշլի), ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով, հարավային գազային միջանցքի կառուցմամբ եւ ոչ այնքան հեռանկարային Գոբուստանի հարավ-արեւմտյան հանքավայրերով:

Այժմ վերադառնանք իմ մասնագիտական թեմային: Ադրբեջանում Լոնդոնի՝ բոլոր հետաքրքրությունների միջնորդը եւ ինչ-որ տեղ առաջնորդը դարձավ բրիտանական Mi-6 արտաքին հետախուզությունը, որը տասնապատիկ ակտիվացրեց իր աշխատանքը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ Անդրկովկասում՝ 2019 թ. ամռանը:

Ինչո՞ւ հենց այդ ժամանակ, որովհետեւ այդ ժամանակ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակվեց MI-6-ի (դասական դիվանագետ Քերոլ Քրոֆթսի փոխարեն) կադրային սպա Ջեյմս Շարփը: Վերջինս տիրապետում է ռուսերեն, արաբերեն, ադրբեջաներեն լեզուներին: Նա դիվանագիտական եւ հետախուզական աշխատանքի մեծ փորձ էր ձեռք բերել արդեն Ղազախստանում եւ Ղրղզստանում, բացի այդ՝ զբաղվում էր բրիտանական զենքերի առաքումով իրենց հետաքրքրող պետություններ:

Ջեյմս Շարփը մտերիմ հարաբերություններ ուներ Ադրբեջանի արտաքին հետախուզության պետ Օրհան Սուլթանովի հետ, որի մասին ես գրել եմ իմ նախորդ հոդվածներում, եւ իհարկե բավական մտերիմ էր Ռիչարդ Մուրի հետ, որն այն ժամանակ աշխատում էր ՄԲ արտգործնախարարությունում որպես քաղաքական բաժնի պետ: Ջեյմս Շարփը այդ ժամանակահատվածում ԱԳՆ-ում զբաղեցնում էր Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով խորհրդականի պաշտոնը: Ինչպես գիտեք, Ռիչարդ Մուրը հետագայում դարձավ Mi-6-ի ղեկավարը:

2020 թ. մարտ ամսին վերոհիշյալ դիվանագետ-հետախույզ Շարփը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ: Ինչի՞ համար է այս ամենը: Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի կողմից մշակված «Մեծ Թուրանի» նախագիծը եւ պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որը պարտադրվում է հետխորհրդային հանրապետությունների թուրք բնակչությանը, պետք է դառնա Եվրասիական միության այլընտրանքը:

***

«Ազգ» շաբաթաթերթի 2025 թ. մայիսի 16-22 համարում «Նոր ռազմավարություն, նոր հեռանկարներ, նոր մարտնչող մտորումներ, թե՞ պատերազմների վերջ» վերնագիրը կրող հոդվածում ես նշել էի, որ երբ MI-6 հետախուզության պետ Ռիչարդ Մուրը, 2025 թ. աշնանը հրաժարական կտա, նրան փոխարինող թեկնածուների մեջ կան կանայք: Նրանցից 2-ի անունները գաղտնի էին պահվում, բայց հավանական թեկնածուն Բարբարա Վուդվորդն է՝ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը Չինաստանում: Նրա մականունն է «Պեկինյան Բարբարա» (Beijing Barbara): Սակայն հետախուզական համայնքում եւ որոշ քաղաքական շրջանակներում նրան այնքան էլ չէին ընդունում, քանի որ գտնում էին, որ Չինաստանում աշխատելիս Վուդվորդը այնքան էլ խիստ գնահատականներ չէր տալիս Չինաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Վուդվորդը Չինաստանում աշխատել է որպես դեսպան 2015-2020 թթ.:

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեիր Սթարմերը, հաշվի առնելով կառավարական պաշտոնյաների երաշխավորագրերը (հայտնի չէ՝ անձամբ Ռիչարդ Մուրի կարծիքը, որը կարծես թե դեմ չէր այդ նշանակմանը), այլ որոշում ընդունեց:

Mi-6-ի պետ նշանակվեց Բլեյզ Մետրեվելին (Blaise Metreweli), հետախուզության կադրային աշխատակցուհին, որը մինչ այդ զբաղեցնում էր տեխնոլոգիական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Արտաքին հետախուզության 116-ամյա պատմության մեջ տնօրենի պաշտոնը զբաղեցնող 18-րդ դեմքը կին է: Բլեյզ Մետրեվելին կզբաղեցնի Ռիչարդ Մուրի պաշտոնը, որը 5 տարի ղեկավարելուց հետո կհեռանա այս աշնանը:

Տիկին Մետրեվելին հետախուզության է եկել 1999 թ.-ին, օպերատիվ աշխատանք է իրականացրել Մերձավոր Արեւելքի ուղղությամբ: Մետրեվելին, ըստ կանոնակարգի, հետախուզության տնօրենի պաշտոնում կենթարկվի արտգործնախարարին:

ՄԲ վարչապետը 2025 թ. հունիսի 15-ին, ստորագրելով նոր հրամանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Բլեյզ Մետրեվելիի նշանակումը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ մեր հատուկ ծառայությունների աշխատանքը կարեւոր է ինչպես երբեւէ»: Այս նշանակման վերաբերյալ գոհունակություն հայտնեց նաեւ ՄԲ արտգործնախարար Դեվիդ Լեմմինը: Նա ընդգծեց նաեւ, որ պետությունը 600 միլիոն ֆունտ սթերլինգ է ներդնում հետախուզական համաստեղություն, որպեսզի այն կարողանա պաշտպանել անգլիացիների ապրելակերպը:

Տիկին Մետրեվելին արեց հետեւյալ հայտարարությունը՝ «Ինձ համար մեծ պատիվ է, ես հպարտ եմ, որ ինձ առաջարկեցին ղեկավարել այս ծառայությունը»:

Եվ այսպես, 48-ամյա Բլեյզ Մետրեվելին՝ Քեմբրիջի շրջանավարտ, որը երկար տարիներ աշխատել է ՄԲ հատուկ ծառայություններում, այդ թվում՝ նաեւ Mi-5-ում (հակահետախուզություն), զբաղեցրեց հետախուզության պետի կամ, ինչպես անվանում են Անգլիայում,  C  պաշտոնը:  C -ն չի նշանակում  Chief  (պետ):

Հայտնի է, որ Անգլիայի առաջին գաղտնի ծառայությունը, որը ստեղծվել է 1900 թ.-ին, ղեկավարում էր թագավորական նավատորմի սպա, կապիտան Մենսֆիլդ Քամմինգը:

Նա սովորություն ուներ փաստաթղթերի տակ ստորագրել  C  (Captain Mansfield Cumming): Եվ նա գրում էր կանաչ թանաքով: Այդ տրադիցիան պահպանվել է մինչեւ օրս:

Նշենք, որ նախկինում իր հարցազրույցներից մեկում Մետրեվելին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «անկանխատեսելի փոթորիկ» (unpredictable storm):

Բացի այդ, նա գտնում է, որ պետք է ուժգին պայքարել Չինաստանի հատուկ ծառայությունների ստեղծած «կենսաչափական հսկողության» (биометрическая слежка – biometric surveillance) դեմ:

Նա գտնում է, որ հատուկ պայքար պետք է ծավալել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Եմենի հուցիների եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

Այժմ մի երկու խոսք Մետրեվելիի կենսագրական տվյալների մասին:

Վրաստանում ապրում է ոմն Նիկոլայ Լեվշից, նախկին քրեական հանցագործ, որը պնդում է, իբր Մետրեվելին Վրաստանից գաղթած երրորդ սերնդի միգրանտ է, որի պապը ժամանակին բնակվել է Սաքարթվելոյում:

Daily Mail  թերթում Բլեյզ Մետրեվելին ներկայացվում է որպես Գերմանիայի նացիստների համագործակից՝ ուկրաինական-լեհական ծագում ունեցող Կոնստանտին Դոբրովոլսկու թոռը:

Անգլիացի լրագրողները «փորփրել են» արխիվները եւ հայտնաբերել, որ Դոբրովոլսկին բավականաչափ արյունալի սխրանքների հեղինակ է եղել ֆաշիստների օրոք՝ պայքարել է պարտիզանների դեմ, գնդակահարել է հրեաներին եւ այլն: 1942 թ. ծառայել է «Վերմախտի» գաղտնի ոստիկանությունում:

Ի վերջո, ի՞նչ կարեւոր է, ով է նրա պապը կամ հայրը՝ այսօր համաշխարհային այս քաոսում, որտեղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Եվրոպայում անվանում են «Կիսաշրջազգեստով Հիտլեր», կամ ինչով է տարբերվում Օլաֆ Շոլցը, որի ծագումը նույնպես սարսափազդու է, եւ շատ ուրիշներ:

Այս բոլորին, ինչպես նաեւ Արեւմուտքի հետախուզությունների պետերին, միավորում է ռուսոֆոբիան, պայքար Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի դեմ գաղափարը եւ ընդհանուր թուլամտությունը:

Մշակույթը, կրոնը եւ սովորույթների ամբողջականությունը (ֆոլկլորը) ահա այն հիմքն է, որի վրա ձեւավորվում են ազգերի ավանդույթները: Այս սկզբունքներով պետք է տարբերել. կան ժողովուրդներ, որոնք լի են էներգիայով, ձեռներեց են, ակտիվ, լի են իրենց ուժերի նկատմամբ վստահությամբ, առաջընթացի ոգին տիրում է նրանց մեջ, եւ կան ժողովուրդներ, որոնք հոգնած են, ապագայի հանդեպ հավատ չունեն եւ զուրկ են նախաձեռնողականությունից:

Ժողովրդին պետք է հայրենասիրություն (պատրիոտիզմ) եւ ֆանատիզմ, չպետք է ունենա պարտվողական տրամադրություն եւ պետք է յուրահատուկ «ոգի»:

Շատ դժվար է հիմա հայ ժողովրդի համար: Մենք իրավունք չունենք հիմա սխալ ճանապարհ ընտրել:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինասի երկու որմնանկարները տեղափոխվել են նկարչի Ջաջուռի թանգարան

Հաջորդ գրառումը

Իրանի նախագահի երեւանյան այցելության գնահատականներն ու արձագանքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանի նախագահի երեւանյան այցելության գնահատականներն ու արձագանքները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական