Կիրակի, 26 Հուլիս, 2026

Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից. Ալիև

Եթե ​​լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը (Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում – խմբ.). Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Սակայն սա շատ վնասակար կլիներ հենց Հայաստանի համար։ Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից», – ասել է   Ալիևը՝ ընդգծելով, որ եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները։