Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զանգեզուրի միջանցքը կլինի նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ալիև

Զանգեզուրի միջանցքը կլինի ոչ միայն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցք, այլև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանից դեպի Իրան՝ Ադրբեջանի միջոցով մեկ Հյուսիս-Հարավ ճանապարհի փոխարեն մենք կունենանք մեկ այլ՝ Ռուսաստանից դեպի Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան և ավելի հեռու՝ դեպի Իրան։

Այսպիսով, կարծում եմ, որ սա կլինի շահեկան իրավիճակ ամբողջ տարածաշրջանի համար, և այստեղ պարտվողներ չեն լինի», – հայտարարել է նա։