Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աննան և Լևը». Սվետլանա Ուստինովան՝ բացառիկ դերերում. նա  միաժամանակ կմարմնավորի Ախմատովային ու նրա որդուն

25/08/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 10-ին և 11-ին «Աննան և Լևը» ներկայացումը կցուցադրվի Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի բեմում:

 Այն բեմադրել է դերասանուհի Սվետլանա Ուստինովան՝ ռեժիսոր Օլգա Հենկինայի հետ համատեղ:

Ներկայացումը  ցուցադրվել է Փարիզում, Մոնակոյում, Ռիգայում, Բեռլինում. այժմ այն առաջին անգամ կդիտի հայ հանդիսատեսը:

Azg.am-ը ներկայացնում է  բեմադրության կազմակերպիչ՝ Good Music-ի հիմնադիր Նինա Հարությունյանի հետ զրույցը:

– «Աննան և Լևը» արդեն ցուցադրվել է Եվրոպայում լեփ-լեցուն դահլիճներում: Ի՞նչ կտեսնի հանդիսատեսը Երևանում:

– Սա պարզապես ներկայացում չէ մեծ բանաստեղծուհու մասին: Սա մոր և որդու խոստովանություն է: Աննա Ախմատովայի և Լև Գումիլյովի միջև միշտ լարվածություն է եղել: Նրանց համար դժվար էր միմյանց լսելը, և իրական զրույց երբեք տեղի չի ունեցել: Բեմում մենք դառնում ենք այս երկխոսության ականատեսը՝ այն երկխոսության, որին նրանք սպասում էին կյանքում, բայց երբեք չեն ունեցել:

– Գլխավոր դերը խաղում է Սվետլանա Ուստինովան։ Հայ հանդիսատեսի համար այս անունը ծանոթ է կինոյից։ Ինչո՞վ է նա կզարմացն թատրոնում։

– Մենք բոլորս նրան ճանաչում ենք ֆիլմերից և հեռուստասերիալներից՝ «Տիրուհիներ», «Տնային կալանք», տասնյակ դերեր։ Բայց հիմնականում մոսկովյան հանդիսատեսն է բախտ ունեցել տեսնել նրան թատրոնում. Սվետլանան երկար տարիներ խաղացել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ Երևանի հանդիսատեսի համար սա հազվագյուտ հնարավորություն է։ Այստեղ նա հանդես է գալիս յուրահատուկ դերով. նա խաղում է և՛ Ախմատովայի, և՛ նրա որդու դերը։ Նա վարպետորեն, վիրտուոզ կերպով կերպարանափոխվում է, և հանդիսատեսն ուղղակի  սառչում է։ Սա զարմանալի խորություն է, մենք նախկինում նման Ուստինովա չէինք տեսել։ Շրջագայության մյուս քաղաքներում հանդիսատեսը հեռանում էր արցունքոտ աչքերում։ Դա իսկական մաքրագործում էր՝ կատարսիս։

– Ինչո՞ւ է այս ներկայացումը մոտ հենց հայ հանդիսատեսին։

– Ախմատովան պաշտում էր Հայաստանը, չնայած նա երբեք այստեղ չէր եղել։ Նա թարգմանել է մեր բանաստեղծներին, ընկերություն էր անում Մանդելշտամի հետ, որը նրան անվանում էր «Անուշ», իսկ Սարյանը նկարում էր նրա դիմանկարները։ Մեր հանդիսատեսը շատ նուրբ է զգում նման պատմությունները՝ խոսքի, մայրական սիրո, ոգու ուժի մասին։ Ահա թե ինչու եմ վստահ՝ ներկայացումը հատկապես ուժեղ արձագանք կգտնի։

– Այս պատմությունը շատ անձնական է հնչում։ Ինչո՞ւ է այն կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար։

– Որովհետև բոլորն էլ մայր ունեն։ Շատերն էլ իրենք են ծնողներ։ Եվ մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է լսելի լինելը։ Աննայի և Լևի հարաբերությունները բարդ էին. տղան աքսորված  էր, նա՝ մեծ բանաստեղծուհի, որը ոչինչ չէր կարող անել որդուն փրկելու համար։ Ինչպես կվերաբերվես, երբ մայրդ Ախմատովան է։ Եվ ինչպե՞ս, երբ դու ինքդ Ախմատովան ես, բայց անզոր ես օգնել քո երեխային։ Սա ողբերգություն է։ Բայց մեզ  սա հիշեցում է՝ մենք պետք է սովորենք լսել միմյանց, երբ կողք կողքի ենք։

– Դուք «բերել եք» ներկայացումը որպես Good Music։ Ինչպե՞ս եք ընտրում նախագծերը։

 – Մենք երբեք չենք «բերում» «պարզապես ներկայացում». միայն, այն դեպքում, երբ զգում ենք, որ պատմությունն իսկապես կարևոր է և կարող է հուզել հանդիսատեսին։ Մեզ համար դա միշտ արժեհամակարգային հարց է։ «Աննան և Լևը» հենց այդպիսի դեպք է. նախագիծ, որը մարդու ներսում ինչ-որ բան է փոխում։

– Իսկ անձամբ ձեզ համար ի՞նչ է նշանակում նման նախագծեր բերել Հայաստան։

– Երևանը իմ հայրենի քաղաքն է։ Ինձ համար մեծ ուրախություն է այստեղ կիսվել այն արվեստով, որը ես ինքս համարում եմ իրական և արժեքավոր։ Ինձ համար կարևոր է, որ հենց իմ սիրելի քաղաքում հնչեն նման պատմություններ, և ես երջանիկ եմ, որ կարող եմ այստեղ բերել նախագծեր, որոնք ինձ հուզում են մինչև հոգուս խորքը։

– Ինչո՞ւ այս ներկայացումը չի կարելի բաց թողնել։

– Որովհետև դա իրադարձություն է։ Որովհետև դա հազվագյուտ հնարավորություն է՝ տեսնելու Սվետլանա Ուստինովային խոր թատերական դերում։ Որովհետև նման ներկայացումները չեն կրկնվում. դրանք տեղի են ունենում միայն այստեղ և հիմա։ Եթե սեպտեմբերին ունեք մեկ երեկո, նվիրեք այն այս ներկայացմանը։ Այն ընդմիշտ կմնա ձեզ հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը մորթվելուց առաջ հայ ժողովրդին «խաղաղություն» է բերել. Հայկ Նահապետյան

Հաջորդ գրառումը

Քպ-ական Արեն Մկրտչյանը մանդատը վայր է դրել, որ մարզպետ դառնա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Քպ-ական Արեն Մկրտչյանը մանդատը վայր է դրել, որ մարզպետ դառնա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական