Իսրայելը պատրաստ է օգնել Լիբանանին զինաթափել «Հըզբոլլահ»-ը. հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Իսրայելը ողջունում է նախագահ Աունի գլխավորությամբ Լիբանանի կառավարության որոշումը՝ զինաթափել «Հըզբոլլահ»-ը։ Սա հնարավորություն է՝ վերականգնելու Լիբանանի ինքնիշխանությունը և վերակենդանացնելու պետական ինստիտուտները», – ասվում է հայտարարության մեջ։
Լիբանանի կառավարությունը որոշել է տարեվերջին զինաթափել «Հըզբոլլահ»-ը և մյուս զինված խմբավորումները։





