Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջիկա քսան տարիների համար իշխանության մնալու դաբրո է տրվել

18/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի և Թրամփի ճանապարհ անվանակոչված Զանգեզուրի միջանցքի մասին հետաքրքիր մանրամասներ է հաղորդում:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ միջանցքի լայնությունը լինելու է 6 կիլոմետր, աչքներս լույս, բայց սա դեռ ամբողջ չէ, այն միանալու է Թուրքիայի հարավ-արևելքում «Դավթի միջանցքի» հետ: Աբու-Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում նախատեսվում է վերջնական փաստաթուղթը ստորագրել Ստամբուլում 2026 թվականի ապրիլի 24-ին նախագահ Թրամփի մասնակցությամբ: Կարծում եմ, չափազանց խորհրդանշական ուղերձ է: Միջանցքը կառավարող ներդրումային միջազգային կոնսորցիումը բաղկացած կլինի 9 մասնակիցներից, ում միջև կբաժանվի եկամուտը: 40 տոկոսն ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հատկանշական է, որ Հայաստանի տարածքով անցնող միջանցքի շահագործումից ստացվող եկամուտների մասին է խոսքը: Մնացած երեսուն տոկոսը վերջնականապես բաշխված չէ, ներկայում այդ խնդրով բանակցությունները շարունակվում են տարածաշրջանային երկրների հետ: Հատկանշական է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջիկա քսան տարիների համար իշխանության մնալու դաբրո է տրվել:

Քազեմին տեսակետ է հայտնում, որ այս նախագծերի արմատները պետք է փնտրել Արցախյան վերջին պատերազմներում, որոնց արդյունքում ինքնահռչակված Արցախի հանրապետության ոչնչացումով վերացվեց «թուրք-իսրայելական թաքֆիրի» առանցքին խանգարող խոչընդոտը: Իրանցի փորձագետը կարծիք է հայտնում, որ Արցախյան հիմնախնդրի նման լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունք է, որի հիմքում երկու երկրների անդամակցությունն է ՆԱՏՕ-ին արդեն տեսանելի ապագայում: Արցախյան հարցը ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն թույլ չէր տալիս քննարկել երկու երկրների հնարավոր անդամակցությունը: Հատկանշական է, որ Փաշինյանի հրաժարումը Հայաստանի սուվերեն տարածքի ադրբեջանական օկուպացիայի դեմ բողոքելու միջազգային իրավական գործիքակազմի կիրառումից մեկնաբանվում է հենց այս դիտակետից:

Վերջին օրերին իրանական տեղեկատվական հարթակներում այս թեմայի շուրջ բավականին հետաքրքիր քննարկումներ են, որոնց ընթացքում ավելի ու ավելի վստահ են հնչում տեսակետները, որ Իրանի նախագահ Ռաիսի առեղծվածային ավիավթարը ամենևին դժբախտ պատահար չէր:

Քաղաքագետ Վարդան Բալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին, եթե ուզենա, պատերազմը կդադարեցնի՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից. Թրամփ

Հաջորդ գրառումը

«Ստամբուլի աչքը» մեզ է թողել լուսանկարների երկու միլիոնանոց ժառանգություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Ստամբուլի աչքը» մեզ է թողել լուսանկարների երկու միլիոնանոց ժառանգություն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական