Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է. Սամվել Հակոբյան

Քաղաքագետ Սամվել Հակոբյանը տեսանյութով հայտնել է, որ իր հոր ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։ ԲԿ-ում, սակայն, Հակոբյանը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, և նրան նորից տեղափոխել են ՔԿՀ։ Սամվել Հակոբյանը սա գնահատել է որպես խայտառակություն։