Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտինը համաձայնել է խաղաղության պայմանագրում ներառել Ուկրաինայի կոլեկտիվ պաշտպանության մասին կետ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում, սակայն չի մանրամասնել՝ որ շրջանների մասին է խոսքը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ապագա խաղաղության պայմանագրում ներառել Ուկրաինայի համար կոլեկտիվ պաշտպանության մասին կետ։

Պուտինն ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իր համար կարմիր գիծ է։ Այսպիսով, մենք քննարկեցինք հետևյալ հարցը՝ եթե այս պայմանը մնա ուժի մեջ, և ուկրաինացիները համաձայնեն դրան, ապա մենք փաստացի հասել ենք փոխզիջման, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է ապահովել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համապատասխանող  պաշտպանություն։ Բնականաբար, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են ուկրաինացիները ընդունում դա», – CNN-ին տված հարցազրույցում ընդգծել է նա։