Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտին – Թրամփ. Հարավային Կովկասը՝ ստվերային բանակցությունների սեղանի՞ վրա. Արման Աբովյան

Պուտինի և Թրամփի սպասվող հանդիպմանը Ալյասկայում, Հարավային Կովկասը հազիվ թե հայտնվի օրակարգի առաջին կետերում։ Բայց վստահաբար քննարկումներ լինելու են , դա համաձայն նույն ԱՄՆ ից եղած արտահոքերից

Սակայն հասկանալի է , որ բարձրաձայն “զրույց” Հարավային Կովկասի մասով չի լինելու , տեղեկատվական կենտրոնում գտնվում է Ուկրաինան։

Սակայն դիվանագիտության օրենքն է՝ որտեղ չկա բարձրաձայն բանավեճ, այնտեղ են կնքվում ամենավճռական պայմանավորվածությունները։

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ռազմավարական բուֆեր է՝ կամուրջ դեպի Մերձավոր Արևելք և ուղի միջին Ասիայի , Կասպից ծովից դեպի Սև ծով։ 2020-ին Արցախի բռնազավթումից ու հայերի էթնիկ զտումից հետո Թուրքիան ու Ադրբեջանը կտրուկ ուժեղացրին դիրքերը դիրքերը տարածաշրջանում ։ Անկարան ամրապնդվեց Բաքվում, իսկ Ադրբեջանը՝ “հաբրգած” հաղթողի կերպարից, վարում է ավելի ագրեսիվ քաղաքականություն։

Մոսկվայի տեսանկյունից սա ուղիղ սպառնալիք է իր հարավային սահմանների կայունությանը։ Լոգիկան հուշում է, որ Կրեմլը կփորձի ուժեղացնել դիվանագիտական ներկայությունը, խորացնել տնտեսական ինտեգրացիան և թուլացնել թուրքական ազդեցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։

Բոլորը հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կամ անկարող է, կամ չի ցանկանում իրական պրո-հայկական քաղաքականություն վարել, և փաստացի գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի տոտալ ազդեցության ներքո։

Թրամփի մտածողությունը պարզ է՝ նա առաջնորդվում է ոչ թե գաղափարական, այլ շահի հաշվարկով։ Հարավային Կովկասը նրա առաջնահերթությունների մեջ չէ, ուստի որոշ պայմաններում նա կարող է համաձայնվել Ռուսաստանի ազդեցության աճին՝ դրա դիմաց ստանալով զիջումներ Ուկրաինայի, էներգետիկայի կամ նույն Չինաստանի հարցերում։

Եթե գործարքը կայանա, Կովկասը կրկին կմտնի Ռուսաստանի խիտ ազդեցության գոտի։ Դա կսառեցնի «Մեծ Թյուրքական աշխարհի» նկրտումները և կսահմանափակի Բաքվի մանևրելու հնարավորությունները։

Կարճ ասած՝ Կովկասը Թրամփի համար կողմնակի թեմա է, բայց Մոսկվայի համար՝ ռազմավարական ճակատ։ԵՒ այստեղ մեզ կարող են սպասել հետաքրքիր անակնկալներ Վաշինգտոնում ստորագրված խիստ կասկածելի և չափազանց վիճահարույց “Թրամփի միջանցք ” նախագծի ներքո։

Եթե ուկրաինական հարցում «խաղաղություն» ձեռք բերվի, դա կլինի Ռուսաստանի համար լուռ, բայց հսկայական հաղթանակ ամբողջ Եվրասիայի վրա վերահսկողության պայքարում։

Այժմ ամեն ինչ կախված է Պուտին–Թրամփ հանդիպման արդյունքներից։

Սպասելն արդեն երկար չի տևի…

Արման Աբովյան, քաղաքական գործիչ