Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մեդվեդևը բարկացրել է Թրամփին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ միջուկային պատերազմի

Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների։

«Նա խոսեց միջուկային զենքի մասին։ Երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին,  պետք է պատրաստ լինենք, և մենք լիովին պատրաստ ենք», – լրագրողներին ասել է Թրամփը. գրում է  RBC-ին։

Օգոստոսի 1-ի երեկոյան Թրամփը հայտարարել է, որ հրամայել է համապատասխան վայրերում   երկու միջուկային սուզանավ տեղակայել  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների պատճառով։ Թրամփը բացատրել է, որ այդ որոշումը նր համար է, եթե  «պարզվեն, որ անխոհեմ և սադրիչ հայտարարություններն  ավելին են, քան պարզապես խոսքերը»։

Վաշինգտոնը սպառնում է երկրորդական մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չգրանցվի: Դրանից հետո Թրամփը խորհուրդ է տվել Մեդվեդևին «զգույշ խոսել», քանի որ նա «մտնում է շատ վտանգավոր տարածք»:

Ի պատասխան՝ Մեդվեդևը իր Telegram ալիքում գրել է. «Թող հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»։

Ռուսական «Պերիմետր» միջուկային հարվածի կառավարման համակարգը, որը նախատեսված է  միջուկային հարվածի համար, Արևմուտքում անվանում են «Մեռած ձեռք»։