Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգեզուրը շահերի  բախման կիզակետում

Գրիգոր Առաքելյան
01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
92
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՀՀ վարչապետի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ընդդիմանում է Ռուսաստանը, իսկ Փաշինյանը փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել երկրի անվտանգությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թեհրանում»:

Արցախյան պատերազմի թեժ օրերին Իրանի Թավրիզ քաղաքում հիմնադրված «Թրենդ» ուղեղային կենտրոնը «գործունեության ուղեգիր է ստացել Իրանի արտաքին քաղաքականության ձեւավորման եւ երկրի բարձրաստիճան պատասխանատուների քաղաքական որոշումների կայացման հարցում Թավրիզ քաղաքի խաղացած դերն ընդգծելու նպատակով»,   նշված է կենտրոնի ազդարարագրում:

Պետության կողմից հովանավորվող վերը նշված կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռամին Ֆարհուդին Իրանի ԱԳՆ-ի հետ փոխկապակցված Iranian Diplomacy կայքում «Զանգեզուրյան միջանցքի» մասին ուշագրավ վերլուծական հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ արտահայտում է Իրանի պաշտոնական տեսակետները:

Միջանցքի գաղափարը

Քննության առնելով միջանցքի կեղծ գաղափարը՝ հոդվածագիրն անդրադառնում է 2020 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հայկական կողմին նոր պահանջ ներկայացնելու ընձեռված հնարավորությանը, համաձայն որի,  Ադրբեջանի հիմնական մասը պետք է միանա  Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը՝ անցնելով Իրանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտու երկայնքով՝ Սյունիքի մարզով:

Ըստ հեղինակի Ալիեւի պահանջներից մեկն այն էր, որ այդ միջանցքում հայկական կողմը չպետք է վերահսկի ադրբեջանցի բեռնափոխադրողներին եւ ուղեւորներին: Եվ եթե պահանջը չընդունվի, ապա Ադրբեջանը ցանկացած ձեւով ճանապարհ կբացի «Զանգեզուրի միջանցքը»:

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի նախագահն իրեն է վերագրում միջանցքի գաղափարն ու պնդում, որ այն մեծ դեր կխաղա տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական աշխարհագրության փոփոխման գործում:

Սակայն հեղինակը համոզված է, որ այս ծրագիրը սնվում է սիոնիստա-ամերիկյան մտահղացումից, որի մասին դեռ 1990-ականներին խոսել էր Թուրքիայի իսլամիստ առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանը:

Ըստ հեղինակի, Էրբաքանի՝ Թուրքիայի խորհրդարանում արտահայտած տեղեկությունների համաձայն, այս ծրագիրը, որը հայտնի է որպես «Դավիթի միջանցք», անցնում է Իրաքի հյուսիսով եւ Թուրքիայի հարավով, մուտք գործում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածք՝ տնտեսական շնչառություն ապահովելով Իսրայելի համար:

Ռամին Ֆարհուդին պարզաբանում է, որ «Դավիթի միջանցք» ասելով նկատի է առնվում այն ճանապարհը, որն անցնում է Սիրիայի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան շրջաններից, մուտք գործում Իրաքյան Քուրդիստան, միանում Թուրքիայի հարավարեւելյան եւ Իրանի հյուսիսարեւմտյան շրջանների որոշ հատվածներին եւ ճանապարհ հարթում դեպի Հարավային Կովկաս:

Հոդվածագիրը նաեւ անդրադառնում է միջանցքով շահագրգռված եւ այդ գաղափարը մերժող երկրներին:

Ադրբեջան

Ըստ հոդվածագրի՝ Ադրբեջանն առաջին հերթին փորձում է միջանցքի գործարկմամբ իր արեւմտյան մասը կապել Նախիջեւանի հետ եւ միանալ Թուրքիային՝ կրճատելով Արեւելքից Արեւմուտք ապրանքների տեղափոխման ճանապարհը, ինչը թույլ կտա ընդլայնել նաեւ իր էներգետիկ արտահանման նախագծերը՝ եվրոպական շուկաների հետ կապվելու նպատակով:

Թուրքիա

Ռամին Ֆարհուդին կարծում է, որ Հարավային Կովկասում առաջատար դեր խաղալու համար միջանցքը Թուրքիային պատմական հնարավորություն է ընձեռում՝ ինչպես Օսմանյան ժամանակներում, երբ այդ տարածքները կայսրության քաղաքական երազանքների մաս էին կազմում:

Հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան այսօր ձգտում է վերածվել Կասպից ծովի էներգետիկ հանգույցի, դեպի Եվրոպա ապրանքների հիմնական տարանցիկ կենտրոնի՝ իր տնտեսական ներուժով ՆԱՏՕ-ի գործընկերների վրա ազդելու նպատակով:
Հեղինակը նաեւ անդրադառնում է Մեծ Թուրանի գաղափարներին ուղղված Թուրքիայի անթաքույց նկրտումներին:

ՆԱՏՕ եւ ԱՄՆ

Iranian Diplomacy կայքի «Զանգեզուրյան միջանցքին» նվիրված հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ ՆԱՏՕ-ի հեռագնա ծրագրերին, որը  փորձում է գտնվել Հյուսիս-Հարավ միջանցքի՝ Ռուսաստան-Իրան ճանապարհի կենտրոնում՝ վերահսկելու եւ սահմանափակելու այդ համագործակցությունը: Ըստ հոդվածագրի, ՆԱՏՕ-ն նաեւ նպատակ ունի Հարավային Կովկասում վերահսկել մուսուլմանաբնակ Ադրբեջանին եւ Թուրքիային՝ կանխելով նրանց ազդեցության տարածումը հատկապես Հայաստանում եւ Վրաստանում:

Իսրայել

Հոդվածագրի կարծիքով, Իսրայելը շարունակում է լուծել իր անվտանգային հարցերը, հատկապես ռազմական հզորության եւ հարեւան պետությունների հետ համագործակցության միջոցով՝ նպատակ ունենալով վերահսկել էներգիայի աղբյուր հանդիսացող Հարավային Կովկասը, ինչպես նաեւ ապահովել Իրանի նկատմամբ ռազմական-հետախուզական վերահսկողությունը:

Ռուսաստան

Հոդվածագիրը համոզված է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների պայմաններում փորձում է գտնել նոր տնտեսական ուղիներ: Ըստ այդմ՝ թեեւ Մոսկվայի նախընտրած տարբերակն Իրանի հետ համագործակցությամբ Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումն էր, սակայն Իրանի անգործությունը խոչընդոտեց դրա իրականացմանը:
Ռամին Ֆարհուդիի պատկերացմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է միացնել Ռուսաստանը Թուրքիայի միջոցով եվրոպական շուկաներին, բայց ռուսների համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը այս գործընթացում:

Իրան

Ֆարհուդին հիշեցնում է, որ Իրանը բազմիցս ընդգծել է տարածաշրջանի ճանաչված սահմանների պահպանման անհրաժեշտությունը եւ այն փաստը, որ Թեհրանը դեմ է Թուրքիայի ազգայնական քաղաքականությանը, Իսրայելի ներթափանցմանը Ադրբեջանում եւ ռուսների հնարավոր խաղերին:

Հեղինակը նաեւ անդրադառնում է Արաքս գետի երկայնքով Իրանի անցկացրած զորավարժություններին՝ միջանցքի գործարկման նկատմամբ իր անհամաձայնությունն  ի ցույց դնելու համար՝  հավելելով, որ Սյունիքի կորուստը Իրանի համար կնշանակի դեպի Եվրոպա եւ Ռուսաստան ցամաքային կապի կորուստ:

Հայաստան

Հեղինակի պատկերացմամբ՝ տարբեր կողմերից ճնշումների ենթարկվող  Երեւանն այս պահին գոյութենական խնդիր է լուծում: Փաշինյանի կառավարությունը, հեղինակի կարծիքով, փորձում է գոհացնել բոլորին, սակայն Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում ՀՀ վարչապետի խաղերը:
Բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունն էլ, հեղինակի համոզմամբ, վերջիններիս լռեցնելու նպատակ է ունեցել:

Խոսելով ստեղծված փակուղուց դուրս գալու եւ տնտեսական խնդիրներ լուծելու Փաշինյանի ծրագրերի մասին՝ հոդվածագիրն անդրադառնում է ՀՀ վարչապետի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որին ընդդիմանում է Ռուսաստանը, իսկ Փաշինյանը փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել երկրի անվտանգությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թեհրանում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը Սյունիքի պաշտպանությունը համարում է առաջնահերթություն եւ կարեւորում է վերամոբիլիզացիան

Հաջորդ գրառումը

Խաթարված արդարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Խաթարված արդարությունը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական