Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արցախցիներին ուղղված ատելության կոչերի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել. փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է․

«Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ։

Օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով»։