Եթե Սիրիայում խմբավորումները փորձեն մասնատել երկիրը, Թուրքիան կմիջամտի

Եթե Սիրիայում խմբավորումները փորձեն մասնատել երկիրը, Թուրքիան կմիջամտի այս հարցում. հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա Սիրիայի մասնատումը գնահատել է որպես Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք։
