Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին մասսայական ազատում չի նախատեսվում. Ղազինյանին կոչ եմ անում՝ հենց այսօր դիմում գրել. Ռոմանոս Պետրոսյան

21/07/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում՝ կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, և շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Բնականաբար դա կլինի իրենց նվազագույնը իրենց աշխատանքային պատասխանատվությունը։ Բայց մասնագետները, էներգետիկ համակարգի այն վաստակաշատ գործընկերները, ովքեր որ պիտի այս ընթացքում և առհասարակ հետագայում ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը, մեր հանրապետությունում ապահովեն էլեկտրամատակարարման անխափան աշխատանքը խոշոր բիզնեսին, ՓՄՁ-ներին, քաղաքացիներին, բնակիչներին, միջին վիճակագրական սպառողին, իրենց աշխատանքը մենք հարգում ենք, և ես իրենց պաշտոնապես այս պահին խնդրում եմ և հորդորում եմ իրենց աշխատանքը իրականացնել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրերի պահանջներին համապատասխան։

Որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաև, իհարկե, տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում գործել, որովհետև իրենք մասնավոր սեգմենտի աշխատակիցներ են։ Բայց որևէ կերպ տուրք չտալ որևէ սաբոտաժային հնարավոր ցուցումների, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման, որը կբերի ՀԷՑ-ի աշխատանքների տարբեր ծավալի խաթարման, անձնական պատասխանատվության դաշտում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա։

Անդրադառնալով  կոնկրետ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«Մի բան ակնհայտ է. վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի արած հայտարարությունները, այդ թվում նաև այս գործընթացը կասկածի տակ առնելու մասով, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը տորպեդահարելու մասով ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա այստեղ, և ես օգտվելով իմ լիազորություններից, բնականաբար այս պահին արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է վստահության կորստի հիմքով պարոն Ղազինյանին ազատելու իր այսօրվա կարգավիճակից։

Մյուսների մասով կաշխատենք, կծանոթանանք, կքննարկենք։ Իմ որոշումները լինելու են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր քաղաքացու։ Թափանցիկ գործելաոճ ենք որդեգրելու, ձեզ հետ պարբերաբար շփվելու ենք ՀԷՑ-ում տեղի ունեցած տարբեր երևույթների մասին նախորդ տարիներին, այդ թվում գնումների գործընթացների կազմակերպման, մատակարարումների, սակագնի վրա ազդող այլ գործոնների հետ կապված գործընթացների, որոնց մասով ես, որպես ժամանակավոր կառավարիչ, ունեմ իմ ճանապարհային քարտեզը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ-ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել և ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour»-ում հաղթեց բոլորին

Հաջորդ գրառումը

Ազատման դիմում չեմ գրել, բայց չեմ բացառում, որ վաղը մի գործ կարեն, ինձ էլ տանեն. չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ. Դավիթ Ղազինյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Հաջորդ գրառումը

Ազատման դիմում չեմ գրել, բայց չեմ բացառում, որ վաղը մի գործ կարեն, ինձ էլ տանեն. չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ. Դավիթ Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական