Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրս սիրահարված էր Հայաստանին. նա խրախուսեց, որ ես իմ ընտանիքով այստեղ ապրեմ. Նիկոլա Ազնավուր

18/07/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հրապարակին կից հյուրանոցում և սիրում էր իր պատշգամբից դիտել այս հրապարակը, որը լեցուն էր կյանքով և պատմությամբ: Այս մասին այսօր՝ Երևանի Ազնավուրի հրապարակում Շառլ Ազնավուրին նվիրված արձանի բացման արարողության ժամանակ, ասաց աշխարհահռչակ շանսոնյեի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

«Շատ հուզիչ է իմանալ, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում:

Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով: Դա ոչ միայն արտացոլվում էր իր բառերում, այլև արտահայտվում էր իր գործունեությամբ: Նա կրել է Հայաստանը իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, նա հավատում էր այս երկրի ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք շարունակել իր ներգրավվածությունը, իր պարտավորությունը, որպեսզի կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները:

Այս արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում սիրել են Ազնավուրին և շարունակում են սիրել նրան»,- ասաց Ազնավուրի որդին:

Հիշեցնենք, որ Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվել է մեծն շանսոնիեին նվիրված արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ Արձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը բարկացավ Coca-Cola-ի վրա

Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական