Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին RT-ին տված հարցազրույցի ընթացքում հարցրել են, արդյոք Ռուսաստանը ձգտել է քաղաքական միավորներ հավաքել՝ հանդես գալով որպես խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կողմերից մեկը:
«Ոչ, մենք նման ցանկություն չենք ունեցել», պատասխանել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից իր գործընկերների հետ շփումների ընթացքում «վիրավորված ինքնասիրության» նշաններ է նկատել, երբ խոսքը հասնում էր Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին: