Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,- ասված է որոշման մեջ։