Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մենք այս փուլում կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց հետագայում կգտնենք ամենաարդյունավետ կառավարչին. Փաշինյան

ՀԷՑ-ը  ունի 8 տոկոս կորուստ, իսկ պետականացված ջրային ռեսուրսները՝ 50 տոկոս կորուստ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ պետականացված կառույցների կորուստներն անհամեմատ մեծ են, քան մասնավորի կառավարման ներքո գտնվող ՀԷՑ-ը։

Այնուամենայնիվ, Փաշինյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։

«Մեր դժգոհությունները քաղաքացիներից ստացված կոնկրետ բողոքներից են առաջացել։ Մենք այս փուլում պետք է վերցեննք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնեք ՀԷՑ-ի կառավարումը, բայց չենք ասել, որ հենց պետությունն է  լինելու դրա կառավարողը, մենք ուզում ենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին, որի նկատմամբ կլինի հանրային և պետական վերահսկողություն»,- ասաց Փաշինյանը։